ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 24 » «Արմենիա Մարիոթն» էլ իմը չէ, օդանավակայանն էլ իմը չէ. Արամ Հարությունյանը` «իր հյուրանոցի» մասին
16:47
«Արմենիա Մարիոթն» էլ իմը չէ, օդանավակայանն էլ իմը չէ. Արամ Հարությունյանը` «իր հյուրանոցի» մասին
«Արմենիա Մարիոթն» էլ իմը չէ, օդանավակայանն էլ իմը չէ. Արամ Հարությունյանը` «իր հյուրանոցի» մասին«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը հերքում է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 107 շենքի` իրեն պատկանելու մասին տեղեկությունները: Նա միտում է տեսնում այդ ամենը իր հետ կապելու մեջ: «Այդ շենքի հետ ընդամենը առնչություն եմ ունեցել, որ 2003թ իմ նախընտրական շտաբը եղել է այդ հյուրանոցի առաջին հարկում: Այնքանով կապ ունեմ, որ ծնվել եմ Արտաշատում, արտաշատցի եմ, ճանաչում եմ շենքի տնօրեն Արմեն Մուրադյանին»:

Նա պարզաբանեց, որ այդ տարածքը պետությանն է պատկանել, իսկ հետո 2004-2005 թթ կառավարության որոշմամբ` այն դարձել է կոլեկտիվի սեփականություն եւ որեւէ սեփականատեր չկա: «Եթե այդպես լինի, պետք է ասեմ «Արմենիա Մարիոթն» էլ իմը չէ, օդանավակայանն էլ իմը չէ, անընդհատ ասեմ, որ այդ բաները իմը չեն, եթե իմն է, թող տան ինձ, տեսնենք ինչ ենք անում: Բայց ես կապ չունեմ այդ շենքի հետ»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:

Արմեն Հարությունյանի տվյալներով` այդ հյուրանոցը վթարային վիճակում է, կարող է փլվել ամեն րոպե, «հենց քաղաքապետարանի մեղքն է եղել,որ անընդհատ մարդկանց խաբելու համար հանել ուղարկել են հյուրանոց, էդ մարդիկ էլ լավություն են արել, 10 տարին լրանում է, ինչ սեփականատեըը թույլ է տվել առանց ոչ մի բանի այդ մարդիկ ապրում են»:

Թե Արտաշատի քաղաքապետը բնակիչներին ասել է, որ կզրուցի ձեզ հետ, Արամ Հարությունյանը նշեց, որ քաղաքապետարանը իր խնդիրները լուծելու համար իր անունն է տալիս, մինչդեռ ինքը կապ չունի այդ հյուրանոցի հետ, իր ունեցվածքը ընդամնեը մեկ բնակարան եւ մեկ ավտոմեքենա է, ինչը եւ նշված է հայտարարագրում:

Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 107 շենքի 20-ից ավելի ընտանիքներ երեկ վտարվել են իրենց բնակարաններից։ Այս շենքը նախկինում ծառայել է իբրեւ հյուրանոց, սակայն վտարված բնակիչները 20 տարուց ի վեր բնակվել են իրենց հատկացված բնակարաններում։ Շենքի տնօրեն Արմեն Մուրադյանը պատճառաբանել է, որ կատարում է սեփականատիրոջ հրահանգը։ Վտարված բնակիչները նշեցին, որ իրենց զբաղեցրած նախկին հյուրանոցը պատկանում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին, որն էլ հրահանգել է ազատել շենքը եւ դուրս վռնդել բնակիչներին։ Վտարված քաղաքացիները երեկ հանդիպել են Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ եւ իրենց հետ կատարվածը ներկայացրել նրան, սակայն Մուրադյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել, միայն խոստացել է հանդիպման դեպքում բանակցել Հարությունյանի հետ։

Դիտումներ: 358 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: