ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 28 » ARMENIA WINE-ի մուսկատի գինին արծաթե մեդալ է ստացել
17:51
ARMENIA WINE-ի մուսկատի գինին արծաթե մեդալ է ստացել

                                     

  Հայկական ARMENIA WINE ընկերությունը արծաթե մեդալ է ստացել «Աշխարհի լավագույն մուսկատները» միջազգային մրցույթում, որն անցել է հուլիսին ֆրանսիական Լանգդոկ Ռուսյիոն տարածաշրջանում: Մրցույթում ներկայացված են եղել 234 մուսկատի գինիներ աշխարհի 24 երկրներից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Բրազիլիայից և այլն:«Հաղթանակն այս հեղինակավոր մրցույթում մեծ նշանակություն ունի համաշխարհային շուկայում հայկական գինիները առավել ճանաչելի դարձնելու համար»,-հուլիսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ARMENIA WINE ընկերության գլխավոր խորհրդատու Ժան-Բատիստ Սուլանը: Ըստ նրա, Հայաստանը բոլոր շանսերն ունի ներկայացնելու համար իր գինիները համաշխարհային շուկայում, քանի որ դրա համար երկրում առկա են 4 անհրաժեշտ պայմանները՝ կլիման, հողը, խաղողի տեսակներն ու մարդկային գործոնը:

  Ֆրանսիացի մասնագետները, որոնք աշխատում են ARMENIA WINE-ում արդեն մեկ տարի, ներմուծում են գինեգործության լավագույն ավանդույթները, այդ թվում՝ խաղողի այգիների ճիշտ մշակումը, երբ մեկ հա 20-30 տոննայի փոխարեն պետք է ստանալ ընդամենը 5 տոննա խաղող, ինչը թույլ կտա մի քանի անգամ բարելավել արտադրվող խաղողի որակը և հասցնել այն միջազգային չափանիշների:

  Իր հերթին ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը հավելեց, որ հայկական գինին տարածելու համար ՀՀ կառավարությանը կից արդեն ստեղծվել է համապատասխան Խորհուրդ, որն էլ կզբաղվի երկրում գինեգործության ռազմավարության իրականացմամբ:

Դիտումներ: 638 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: