ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հոկտեմբեր » 18 » «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը
21:15
«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը
Այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը: Գյուղատնտեսական տարին ամփոփող գլխավոր ցուցադրությանը ներկա է եղել նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային
ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, 
ծանոթացել իրենց արտադրատեսականին և 
ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների 
գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ
ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղատնտեսության նախարարը նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարձել գյուղատնտեսական տարվա ավարտին ժողովրդին մատուցել գյուղոլորտի արդյունքները: Նախարարը մասնավորապես ասել է. «ցուցահանդեսի միջոցով ներկայացվում է այն ամենը, ինչը գյուղացիների ջանքերի և աշխատանքի շնորհիվ պարգևել է հողը: Ցուցահանդեսը գյուղացու, ագրովերամշակող արդյունաբերության ոլորտում ներգրավված աշխատակիցների քրտնաջան աշխատանքի, պետություն- մասնավոր հատված համագործակցության արդյունք է»,- ասել է նախարարը:
Եռօրյա «ԱրմՊրոդէքսպո» ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն նմուշները` ոգելից խմիչքներ, հյութեր, պտուղ-բանջարեղենի պահածոներ, հրուշակեղեն, մսամթերք և կաթնամթերք, չոր մրգեր, սուրճ, ծխախոտ, հայրենական արտադրողների բերքն ու բարիքը, ինչպես նաեւ փաթեթավորման, լաբորատոր և գյուղատնտեսական ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների արտադրանքը: Ընդհանուր առմամբ, «Արմպրոդէքսպո»-ին մասնակցում են հինգ տասնյակից ավելի ընկերություններ, իսկ ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերն՝ իրենց բերք ու բարիքով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ այս ցուցահանդեսը հնարավորություն կտա եւս մեկ անգամ գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը եւ կոչված է ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր:

«ԱրմՊրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 20 –ին, ժամը 12-ին տեղի կունենա նաեւ <<Ագրոֆորում>>՝ նվիրված գյուղատնտեսի օրվան:

Դիտումներ: 389 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: