ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 4 » «ԱրմԹեք» համաժողովին բազմաթիվ անակնկալներ են խոստանում
21:45
«ԱրմԹեք» համաժողովին բազմաթիվ անակնկալներ են խոստանում
                      

  Բարձր տեխնոլոգիաների ոլորտի 5-րդ ամենամյա «ԱրմԹեք» համաժողովն այս տարի կկայանա նոյեմբերի 14-15-ին՝ Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում: «ԱրմԹեք»-ը Սիլիկոնյան հովտում արդեն երրորդ անգամ է անցկացվելու: 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ընտրվել է Սիլիկոնյան հովիտը, որտեղ կենտրոնացված են համաշխարհային գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները: 

«Սա այն հարթակն է, որտեղից ավելի լսելի կլինի Հայաստանի ձայնը, և ավելի շատ արտասահմանյան գործընկերների կներգրավենք համաժողովում: Դա լրացուցիչ պատասխանատվություն է և լրացուցիչ ջանքեր է պահանջում»,- ասաց նախարարը: 

Նշելով, որ համաժողովն անցկացվելու է ՀՀ վարչապետի հովանու ներքո, նախարարն ակնարկեց, որ համաժողովին սպասվում է նաև «բարձր մասնակցություն»: 

Տ. Դավթյանը նշեց, որ համաժողովի կազմակերպման համար ֆինանսական ծախսերի 10-15%-ը կապահովվի պետության կողմից, մնացածը՝ մասնավոր հատվածի. ընդհանուր ծախսը մոտ 150 հազար դոլար կկազմի: Արդեն մոտ 10 ընկերության մասնակցության հայտ է ընդունվել:

Համաժողովի ընթացքում տեղի կունենա նաև Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչության բացումը: Ըստ նախարարի՝ գրասենյակի երկարակեցությունը պայմանավորված կլինի դրա աշխատանքով՝ որքան պատվերներ լինեն, այնքան էլ գրասենյակը կգործի: Արդեն հայտարարվել է ներկայացուցչի ընտրության մրցույթը, որը կամփոփվի մինչև նոյեմբեր:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնեց, որ համաժողովի ֆորմատում էական փոփոխություն կա՝ Հայաստանը ներկայացվելու է միջազգային կազմակերպություններին, նաև նորաստեղծ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խրախուսելով գալ Հայաստան: 

«Կլինեն այցելություններ կազմակերպություններ, ՀՀ-ն կներկայացվի որպես «տեխնոլոգիական երկիր, համաշխարհային արժեքներ ստեղծող երկիր»,- ասաց նա: 

Համաժողովին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ Ավստրալիայից, Լատինական Ամերիկայից, Ասիական շատ երկրներից: Բ. Ենգիբարյանը շատ անակնկալներ խոստացավ համաժողովի ընթացքում:

«Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանը կարևորեց Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացված լինելը. «Կառավարությունը այնտեղ պետք է պատրաստված գա»:
Դիտումներ: 344 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: