ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 11 » Արտադրված է վաղը չէ մյուս օրը
14:48
Արտադրված է վաղը չէ մյուս օրը
Արտադրված է վաղը չէ մյուս օրը  Երկու օր անց լուսանկարում այս պատկերված ձուն կդառնա երազանքի նախաճաշ՝ մեկ օրվա թարմության: Մինչ այդ խնամքով պահենք սառնարանում եւ սպասենք հոկտեմբերի 12-ին:

Հավկիթի թարմությունը պահպանելու այս ինովացիոն եղանակը առաքիչներն առաջարկել էին Երեւանի փոքր կրպակատերերից մեկին, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Խմբաքանակն առաջարկել էին դեռ հոկտեմբերի 5-ին: Հրաժարվելով դրանից՝ նա ձեռք է բերել ընդամենը մեկ տուփ, որը եւ ներկայացրել է Հայաստանի սպառողների ասոցիացիային:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի վաճառքների բաժնում, իրենց հերթին, նշեցին, որ ձվի մակնշումը կարող էր եւ կեղծված լինել. իրենց պահեստում նման «հեռատես» մակնշմամբ արտադրանք չկա:

Սննդի անվտանգության պետական ծառայությունում ահազանգին չշտապեցին ընթացք տալ, նույնիսկ իրեղեն ապացույցով հանդերձ՝ նշելով, որ ահազանգողը պետք է ներկայանա: Ողջամտությունը հասկանալի է. միգուցե, որեւէ մեկը անհայտ ծագման հավկիթը փորձում է կեղծել:

Իսկ ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Կարմիր գուաշ եւ Ֆաբերժեի ձի՞րք: Պարզվում է՝ ոչ: Մեր կողմից հարցված արտադրության մասնագետները միակարծիք էին՝ գործարանային դրոշմը կեղծելը տան պայմաններում հնարավոր չէ: Այսինքն՝ կամ կուլիսների հետեւում մեկ այլ արտադրող է կանգնած, կամ…

Երկու օրից ռիսկի կդիմենք եւ ձվածեղ կպատրաստենք: Միգուցե, իրոք չգնահատված ինովացիա է:

Դիտումներ: 479 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: