ՈՒրբաթ, 17.05.2024, 05:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 1 » Արտոնագրային նոր վճարները անշարժ գույքի շուկան կմղեն դեպի ստվեր ու անապահովություն. ռիելթորներ
14:19
Արտոնագրային նոր վճարները անշարժ գույքի շուկան կմղեն դեպի ստվեր ու անապահովություն. ռիելթորներ
Արտոնագրային նոր վճարները անշարժ գույքի շուկան կմղեն դեպի ստվեր ու անապահովություն. ռիելթորներՄեկ ամիս է անցել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխությունների կատարումից; Անշարժ գույքի ոլորտի ընկերությունները ստիպված են ամսական 60 հազ. դրամ վճարել յուրաքանչյուր աշխատողի համար, ինչը դժգոհության եւ բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Արդեն իսկ շուկայում առկա են բացասական զարգացումներ: Օրենքն այնքան խնդրահարույց է, որ ստիպել է մրցակից ընկերություններին համախմբվել եւ համատեղ ուժերով պայքարել անարդարության դեմ: Ցավոք՝ առայժմ պաշտոնական պարզաբանումներ չեն տրվում, մեր տեղեկություններով՝ կառավարությունում միակարծություն չկա, մասնագետների մի մասն իրապես համարում է, որ սխալ է տեղի ունեցել, օրենքում առնվազն թույլ տեղեր կան: Բայց մինչ կառավարությունը վերջնականապես կհստակեցնի իր տեսակետը, ներկայացնենք  անշարժ գույքի գործակալությունների տեսակետները.

Արայիկ Գոջաբաշյան, «Ար-Գո ռիելթի» ընկերության տնօրեն.

Օրենքը կբերի զանգվածային գործազրկության, որոշ ֆիրմաներ կփակվեն, որոշները կազատվեն աշխատողների մի մասից: Հեռացածների մի մասն էլ մտնելու է ստվեր: Բացառվում է, որ բյուջեն շահի այս ձեւով: Առաջին խնդիրն այն է, որ չեն տարանջատել աշխատողներին՝ սպասարկող անձնակազմին հավասարեցրել են ռիելթորների հետ, բայց իրատեսական չէ բոլորի համար վճարել ամսական 60 հազար դրամ: Հեռացածներն աշխատելու են ստվերում ու ոչ մի հարկ չեն վճարելու; Բայց եթե մենք շարունակենք աշխատել օրինական դաշտում,  իսկ իրենք ստվերում՝ մեզ պարզապես կխանգարեն, օրինական բիզնեսը կտուժի: Ոչ մի պարզաբանում չկա, թե որտեղից են վերցրել այս թվերը, ոչ մի ուսումնասիրություն կամ հարցում չեն արել;

Լեռնիկ Եսայան, «Երկիր» ընկերության տնօրեն.

Նոր վճարները կհանգեցնեն նրան, որ անշարժ գույքի շուկայում գործարքների ռիսկայնության աստիճանը կբարձրանա, ապահովության աստիճանը կընկնի: Առանց գործակալության միջնորդության կարող են ի հայտ գալ բազմաթիվ խնդիրներ՝ ազատման ժամկետ, կեղծ լիազորագրեր, պարտքեր, ժառանգների իրավունքներ եւ այլն: Օրինակ՝ եթե պետք է՝ զանգում ենք Ռուսաստան, լիազորագրի ճշտությունը ստուգելու համար: Առանց պատշաճ սպասարկման՝ իրավաբանորեն անապահով գործարքներ կստացվեն: Գործակալությունները գումար են ծախսում իրավաբաններ պահելու համար, որ գործարքները սխալ չլինեն, բայց հնարավոր է՝ մի մասը հրաժարվի իրավաբաններից, այդտեղից բխող բոլոր հետեւանքներով:

Հրաչյա Բուդաղյան, «Նռան» ընկերության տնօրեն.

Օրենքի մեջ կան բազմաթիվ բաց կետեր: Մի գործարքի համար օգտագործում ենք 4-5 հոգանոց խումբ՝ օպերատորներ, կայքի ադմինիստրատորներ, հեռախոսավարուհի, որ գնորդի հետ է աշխատում; Այդ չորս հոգին վարձատրվում է գործարքի գումարից, բայց եթե յուրաքանչյուրի համար լրացուցիչ 60 հազ. դրամ հարկ էլ վճարվի՝ գործակալությունը եկամուտ չի ունենա: Հարկը չպետք է այնպիսին լինի, որից բիզնեսը մահանա: Այդ պատճառով պահանջում ենք վերանայել օրենքը: Մենք պատրաստ ենք հարկեր վճարել, բայց պետք է կարողանանք նաեւ զարգացման ծրագրեր մշակել: Հունվարի կեսերից սկսել ենք մեր պայքարը, բայց պաշտոնական պարզաբանումներ չենք ստանում, այնինչ պետք էր հենց սկզբից տալ պարզաբանում, գուցե մեզ համոզեին, որ մենք ենք սխալվո՞ւմ: Սակայն դա տեղի չի ունենում, քանի որ թվերը պարզապես նկարված են:

Դիտումներ: 484 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: