14:55 Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ տասնյակում է նաեվ Քիմ Քարդաշյանը | |
Բազմամիլիոն կարողությունների ժառանգորդները գեղեցիկ են, խելացի և անհավանական հարուստ: Արքայադուստր Շառլոտտե Կազիրագին ծնվել է Մոնակկոյի իշխանական ընտանիքում: Նրան ավելի ու ավելի հաճախ են համեմատում տատիկի` Գրեյս Քելլիի հետ, վերջինս 20-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկն էր: Շառլոտտեն ունի հիանալի կրթություն, սիրում է սպորտն ու երաժշտությունը, հեղինակային սյունակներ է վարում լուրջ պարբերականներում: 2010 թ. Forbes ամսագիրը նրան ճանաչել է մերօրյա մուլտիմիլիոնատերերից ամենահմայիչ ժառանգորդուհին: 25-ամյա գեղեցկուհին իր հաշվին ունի 6 մլրդ դոլար: Հարուստ ընտանքի ժառանգորդուհի Իվանկա Տրամպը ոչ միայն չի վատնել հոր` միլիոնատեր Դոնալդ Տրամպի հարստությունը, այլ սկսել է բազմապատկել այն: Մանկուց այս աղջիկը աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ: Իվանկան մոդել էր աշխատում, համալսրանն ավարտելուց հետո ղեկավար պաշտոն է զբաղեցնում հոր ընկերությունում: Այժմ նրան համարում են հոր աջ ձեռքը: Բացի ընտանեկան բիզնեսից` Իվանկան ունի նաև իր սեփական գործը` նրա ազգանվամբ թողարկվում են կոշիկներ, պայուսակներ և ոսկերչական զարդեր: Սակայն սա 30-ամյա աղջկա համար պատճառ չէ, որպեսզի նա կանգ առնի: Իր հաշվին ունենալով 2 մլրդ դոլար նա անձամբ է անցկանցում հանդիպումները և վարում բանակցությունները: 2009 թ. նա ամուսնացել է և 2 տարի անց դարձել մայրիկ: Քիմ Քարդաշյանի հայրը` հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, ծանոթացրել է իր դստերը բազմաթիվ հայտնի անձանց հետ: Զարմանալի չէ, որ 14-ամյա Քիմը իր ծննդյան տարեդարձը նշել է Մայքլ Ջեքսոնի Neverland առանձնատանը: Խոսակցությունների համաձայն՝ Քարդաշյանի առաջին ընկերը եղել է Ջեքսոնի զարմիկը` Թի-Ջեյ Ջեքսոնը: 16 տարեկանում արդեն նրան ծնողները նվիրել էին շքեղ ավտոմեքենա, սակայն կրճատել էին գրպանի ծախսերը, որպեսզի աղջիկը սովորի ինքնուրույն գումար վաստակել: Քարդաշյանը լավ սերտելով դասը` աշխատում էր հոր ընկերությունում, և բացի դրանից, ցանցային խանութներից մեկում հագուստ էր վերավաճառում, օրինակ՝ կոշիկները գնելով 1000 դոլարով վաճառում էր մի քանի անգամ թանկ: Այժմ Քիմը իր քույրերի հետ զբաղվում է հագուստի դիզայնով, թողարկում է օծանելիք և աքսեսուարներ: Անցյալ տարվա ընթացքում Քարդաշյանն աշխատել է 18 մլն դոլար: Թամարա Էքլսթոուն. այս գեղեցկուհու մանկությունն անցել է բոլիդների և հզոր շարժիչների աղմուկի տակ: Նրա հայրը Բերրի էքլսթոունը « Ֆորմուլա 1»-ի սեփականատերն է: Ուստի պատահական չէ, որ նրա դուստրը կյանքը կապել է սպորտի հետ՝ դառնալով բրիտանական հեռուսատաալիքներից մեկում սպորտային մենակաբան: 28-ամյա կնոջ վերջին ձեքբերումներից էր 55 սենյակ ունեցող առանձնատունը, որտեղ նա նախատեսում էր ապրել իր ընկերոջ՝ Օմար Խայամի և 5 շների հետ: Այս հսկայական առանձնատունը արժեցել է 1.5 մլրդ դոլար: Սակայն սիրեկանը դավաճանել է նրան, ուստի Թամարան այնտեղ միայնակ է ապրելու: Արիանա Ռոքֆելլերը աշխարհով մեկ հայտնի ֆինանսական մագնատների ընտանիքին է պատակնում, ուստի պատահական չէ, որ մանկուց նա շրջապատված է եղել ճոխությամբ: Սակայն նա հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, բացառություն են կազմում միայն բարեգործական երեկոները: 2011 թ. Արիանան բացել է սեփական ընկերությունը, որը Prêt-à-porter հագուստ է թողարկում: 2 մրդ արժողություն ունեցող այս կինը իր վաճառքների 10 %-ը փոխացում է բարեգործության: Ամանդա Հեարստը ժառանգությունը ստացել է իր պապից` հայտնի հրատարակիչ Ուիլյամ Ռեդոլֆ Հեարստից: Բամբասանքների համաձայն՝ ամեն տարի նա իր կոսմետիկայի համար ծախսում է 130 000 դոլար: Նա իր հաշվին ունի 9 մլրդ դոլար: Փերիս Հիլթոնի նախապապը` Քոնրադ Հիլթոնը, աշխարհի խոշորագույն հյուրնոցային ցանցերից մեկի հիմնադիրն է: Նա ժառանգել է նախապապի` ամեն ինչում առաջինը լինելու բնավորության գիծը: Նա հաջողությամբ իրականցրել է մի քանի հեռուստանախագծեր, թողարկել է հագուստների, օծանելիքների շարքեր և այլն: 2011 թ. նրա եկամուտը կազմել է 10 մլն դոլար: Քսենիա Սոբչակը Սանկտ Պետերբուրգի քաղաքագլխի և հասարակական գործիչ Լյուդմիլա Նարուսովայի դուստրն է: Նա ծնողներից արդեն ստացել էր բավականին լավ սկզբնական կապիտալ: Վեջերս Սոբչակը հայտնել է, որ իր տարեկան եկամուտը կամզում է 2,5 մլն դոլար և իր փողերը նա պահում է տանը, քանի որ չի վստահում բանկերին: Անաստասիա Պոտանինան ռուս բիզնեսմեն Վլադիմիր Պոտանինի դուստրն է, ով 2010-ին որոշել էր իր ողջ կարողությունը թողնել բարեգործական հիմնադրամին: Նրա ընտանիքին այդ որոշումը չէր զարմացրել: Փաստորեն նրա զավակները սովորել են ինքնուրույն գումար վաստակել, այդ թվում և Անաստասիան, ով զբաղվում է ակվաբայկով և այս տարի այդ սպորտաձևում երեք անգամ դրաձել է աշխարհի չեմպիոն: Սակայն իր ժամանակի մեծ մասը նա տրամադրում է հոր բիզնեսի զարգացմանը: 20-ամյա Կիրա Պլաստինինա Ռուսաստանի հայտնի դիզայներներից է: Նորաձևությամբ զբաղվելու հնարավորություն Կիրայի համար ստեղծել է հայրը`Սերգեյ Պլաստինինը, ով ստեծել է Kira Plastinina ապրանքանիշը: Նրա ակտիվների մասին ոչինչ հայտնի չէ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |