ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 2 » Աշխարհում գյուղմթերքների դեֆիցի՞տ է սպասվում
19:30
Աշխարհում գյուղմթերքների դեֆիցի՞տ է սպասվում
                                    

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ առաջիկայում ամբողջ աշխարհում գյուղմթերքների դեֆիցիտ է սպասվում. «Բնակչության թիվը կտրուկ աճում է, մինչդեռ գյուղատնտեսական նշանակության հողերը մնում են նույնը, կամ` պակասում: Բնական է` եթե պարենամթերքը պակասեց, դրա գինն էլ կբարձրանա»:

Բանախոսը նշեց, որ ՄԱԿ-ը զարգացող երկրներին առաջարկում է կրկնապատկել պարենամթերքի արտադրությունը, իսկ զարգացած երկրներում` ավելացնել այն 60-70 տոկոսով. «Հայաստանը նույնպես զարգացող երկրների շարքին է դասվում: Մեր արտադրությունն ավելացնելու միջոցներն են հողերի ավելացումը և ժամանակակից միջոցների, ինչպես նաև` նոր սերմերի ինտենսիվ կիրառությունը»:

Պարոն Սեդրակյանը միաժամանակ փաստեց, որ գյուղացիները չունեն բավարար դրամական միջոցներ` թանկարժեք սերմեր ու պարարտանյութեր գնելու համար. «Գյուղացին կրակն է ընկել հողի ձեռքը. ցանում է այն սերմերը, որոնք կարողացել է ինչ-որ կերպ ձեռք բերել: Դրանցից սպասվող բերքն էլ անկանխատեսելի է և անհայտ»:
Դիտումներ: 417 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: