ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 2 » Աշխատանքային հանդիպում «Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության» ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ
19:57
Աշխատանքային հանդիպում «Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության» ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ
 
Այսօր Համաշխարհային բանկը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ նվիրված Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության խնդիրներին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ աշխարհում վերջերս քննարկումներ են ընթանում ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության հարցերի վերաբերյալ, որոնցում կարևորվում է սպառողների իրազեկվածության բարձրացումը: Նա ասել է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2007 թ-ից ձեռնամուխ է եղել այդ ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացմանը, մասնավորապես` ԿԲ-ում ստեղծվել է Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժինը, հիմնադրվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
Նա տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկի կողմից մշակվում է ֆինանսական կրթման ազգային ռազմավարություն, որը միավորելով բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը, նպաստելու է ֆինանսական կրթման ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:
Համաշխարհային բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության գլոբալ ծրագրի ղեկավար Սյուզան Ռութլեջը, ներկայացնելով ուսումնասիրությունը, նշել է, որ նախնական արդյունքների համաձայն` ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանը գրանցել է մեծ առաջընթաց: Սակայն դրա հետ մեկտեղ, ֆինանսական ծառայություններ սպառողների  շահերի պաշտպանության  կատարելագործման ուղղությամբ դեռևս աշխատանքների կարիք կա:    
Նա կարևորել է սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև շեշտել, որ առանձնակի ուշադրության են արժանի հանրությանը ֆինանսական ծառայությունների ներկայացման ձևն ու ֆինանսական ծառայության վաճառքի գործընթացները, որպեսզի սպառողները գիտակցեն, թե ինչ պարտավորություններ են ստանձնում ֆինանսական պայմանագրեր կնքելիս:
 
 
 
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
Դիտումներ: 422 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: