ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 6 » Ատոմակայանի գործունեության ժամկետը կավելացվի 10 տարով. էներգետիկայի փոխնախարար
17:52
Ատոմակայանի գործունեության ժամկետը կավելացվի 10 տարով. էներգետիկայի փոխնախարար
Ատոմակայանի գործունեության ժամկետը կավելացվի 10 տարով. էներգետիկայի փոխնախարար Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պատրաստում է կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը կերկարաձգվի 10 տարով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին Հ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը; Նրա խոսքով՝ սթրես թեսթերը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ուսումնասիրությունները թույլ են տալիս նման որոշում կայացնել: «Եթե մի փոքր կասկած ունենայինք ռեակտորի մետաղի հետ կապված, ապա այդ հարցը չէինք բարձրացնի»,-ասաց Ա. Սիմոնյանը՝ փարատելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կասկածները;

Փոխնախարարը հիշեցրեց, որ երկրորդ էներգաբլոկի գործունեության վերջնաժամկետն է 2016 թ.: Վերագործարկումից հետո (5 տարվա դադարից հետո ատոմակայանը վերագործարկվեց 1995 թ.) մոտ 110 մլն դոլար է ծախսվել էներգաբլոկի անվտանգությունը բարձրացնելու համար:

Ատոմակայանի աշխատանքի երկարաձգման մասին որոշումը ՀՀ կառավարությունում կքննարկեն 2013 թ. օգոստոսին: Ըստ Ա. Սիմոնյանի՝ ԱՄՆ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ նման որոշում կայացնելու դեպքում:

Զուգահեռ պետք է աշխատանքներ իրականացվեն նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ: Սակայն այդ նպատակով 2013 թ. բյուջեում միջոցներ նախատեսված չեն: Ըստ Ա. Սիմոնյանի՝ աշխատանքները փորձում են կազմակերպել այնպես, որ բյուջետային ֆինանսավորման անհրաժեշտություն չլինի: Մյուս տարի այդ նպատակով Հայաստանում կանցկացվի դոնոր երկրների ներիայացուցիչների կոնֆերանս:

Դիտումներ: 387 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: