ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 6 » Ավիաօդերեւութաբաններ. Պարտքերը չվերադարձնելու դեպքում «Արմավիան» չի թռչի
17:54
Ավիաօդերեւութաբաններ. Պարտքերը չվերադարձնելու դեպքում «Արմավիան» չի թռչի
Ավիաօդերեւութաբաններ. Պարտքերը չվերադարձնելու դեպքում «Արմավիան» չի թռչիԵթե «Արմավիա» ընկերությունը չվճարի ավիաօդերեւութաբանական տեղեկատվության ծառայությունների դիմաց, այն այլեւս չի տրամադրվի:  Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին լրագրողներին հայտնել է «Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն Պավել Մանուկյանը: «Արմավիայի» պարտքերի պատճառով «Ավիաօդերեւութաբանական կենտրոնն» ինքն է պարտքեր կուտակել հարկային ծառայությունում:

«Արմավիան» նախորդ տարին գերազանցող ռեկորդ է սահմանել:  «Մեզ ունեցած նրանց պարտքը նախորդ տարվա 48 մլն դրամի փոխարեն այս տարի կազմել է 93,4 մլն: Ընկերությունը հրաժարվում է մեզ հետ որեւէ շփումից: Մենք էլ մեր հերթին այլ ընկերություններին պարտքեր ունենք, որոնք  «Արմավիայի» պարտքերի պատճառով  չենք կարողանում վճարել», – ասել է Մանուկյանը:

Ինչպես նշել  է ընկերության իրավաբանը, հարկային պարտավորությունների պատճառով ընկերությանը կարող է արգելվել օդանավակայանի համալիրի տարածքում տեղակայված ծառայողական շինություններից  օգտվել:

Ընկերությունը հարկային ծառայությունից արդեն իրազեկում է ստացել, որ եթե կարճ ժամանակում պարտքերը չմարվեն, կենտրոնի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն. «Այո, առանց մեզ նրանք կարող են ավիաօդերեւութաբանական այլ տվյալներից օգտվել, բայց մեր ընկերության հետ այդկերպ վարվելու իրավունք չունեն: Ես արդարության հասնելու համար նախագահին կդիմեմ՝ որպես մարտական ընկերոջ եւ գերագույն հրամանատարի», – վստահեցրել է Պավել Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ ընկերությունը աչք էր փակում ավիափոխադրողի պարբերական պարտքերի վրա՝ «հայ ուղեւորների շահերից ելնելով»: Միաժամանակ, հավելել է նա, ընկերության ծառայությունները հետխորհրդային տարածքում ամենաորակյալներից եւ էժաններից են: 107 տեղանոց օդանավի թռիչքային-ոչ թռիչքային եղանակի մասին տվյալները 100 դոլարից քիչ արժեն:

«Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՊՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի բնապահպանության նախարարությունն է:

Դիտումներ: 395 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: