ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Փետրվար » 10 » Ավտոմեքենաների ներկրումը թափ է հավաքում
22:48
Ավտոմեքենաների ներկրումը թափ է հավաքում
Հայաստանում 2013թ. ներկրվել է 41,1 հազար ավտոմեքենա, տեղեկացնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն: Այս ցուցանիշը մոտ է 2008թ. գրանցված ռեկորդին՝ 41,9 հազար ավտոմեքենա: 
Նախորդ տարվա համեմատ մեքենաների ներկրումն 
աճել է մոտ 18%-ով: Աճի տեմպի տեսակետից սա ևս
ռեկորդային ցուցանիշ է:
Սակայն նախորդ տարիների համեմատ մեքենաների 
գնային կառուցվածքում էական տեղաշարժ կա: 
Ներկրված մեքենաների աճը հիմնականում տեղի է ունենում մինչև 5 հազ. դոլար 
արժողությամբ մեքենաների մասով: Ներկրված մեքենաների 62%-ը այդպիսի էժան 
մեքենաներն են: Համեմատության համար՝ 2008 թ. այդպիսի մեքենաների կշիռը 25% էր,
 իսկ 2012 թ.՝ 59%:
Հայաստանին մեքենաների հիմնական մատակարարը Գերմանիան է՝ 2013թ. 22 հազար 
հատ, կամ ներմուծումների կեսից ավելին: Սա ներառում է ինչպես Գերմանիայից, այնպես
 էլ Վրաստանից ներկրումները, սակայն մաքսային վիճակագրությունը հստակ 
տեղեկատվություն չի տրամադրում կոնկրետ Վրաստանից ներկրումների թվի 
վերաբերյալ: Գերմանիան էլ մեզ հիմնականում ապահովում է էժան ավտոմեքենաներով, իսկ դրանք առավելապես «Օփել» մակնիշի մեքենաներն են, որոնք մեծ պահանջարկ են վայելում տաքսի ծառայությունների կողմից: «Օփել»-ների ներկրման համար բավական զարգացած ենթակառուցվածք է ձևավորվել, մի քանի տասնյակ հայ գործակալներ զբաղված են Գերմանիայում «Օփել»-ների «որսով»: Ներկրված մեքենաները շատ արագ են սպառվում՝ առավելագույնը 5 հազար դոլարով:«Օփել»-ների հաղթարշավին նպաստում են նաև էժան պահեստամասերն ու սպասարկումը: Գերմանիայից ներկրվում են նաև մեծ քանակությամբ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, սակայն դրանք սովորաբար ավելի հին տարեթվի են:
Վերջին տեղեկություններով՝ բիզնեսի գերմանական ուղղությունը գերազանցում է վրացական ուղղությանը, թեև Վրաստանը մեր տարածաշրջանում հայտնի է որպես ավտոմեքենաների դիլերային կենտրոն:
Ճապոնական մեքենաները պահանջարկով զգալի զիջում են գերմանականներին: Ճապոնիայից 2013թ. ներկրվել է մոտ 8 հազար մեքենա՝ մոտ 9 հազ. դոլար միջին մաքսային արժեքով: Ճապոնական մեքենաները հիմնականում ներկրվում են աճուրդների միջոցով, սակայն աջակողմյան ղեկի առկայությունը նվազեցնում է հետաքրքրությունն այդ աճուրդների նկատմամբ:
Հայաստանին ավտոմեքենաների խոշոր մատակարար է համարվում նաև Հարավային Կորեան՝ տարեկան մոտ 1000 հատ: Սակայն կորեական մեքենաների միջին մաքսային արժեքը 10 հազ. դոլար է: Պահպանվում է հետաքրքրությունն ամերիկյան մեքենաների նկատմամբ՝ 1800 մեքենա 2013 թ.: Ընդ որում՝ ամերիկյան մեքենաների միջին մաքսային արժեքը կազմել է մոտ 12 հազ. դոլար:

Նշենք, որ ռուսական մեքենաների նկատմամբ պահանջարկը դեռևս բարձր չէ՝ մոտ 2000 մեքենա տարեկան, մոտ 4 հազ. դոլար միջին մաքսային արժեքով: Սակայն Մաքսային միությանն անդամակցելուց հետո այս մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը կավելանա:

Դիտումներ: 519 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: