ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հունիս » 21 » «Այբ»-ի աշակերտները ուսումնական այց կատարեցին Բիբլոս Բանկ
18:27
«Այբ»-ի աշակերտները ուսումնական այց կատարեցին Բիբլոս Բանկ
Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 19-ին «Այբ» բարձրագույն դպրոցի աշակերտներն այցելել են «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխամասային գրասենյակ եւ Ամիրյան մասնաճյուղ՝ անմիջականորեն ծանոթանալու Բանկի ընթացակարգերին եւ ամենօրյա աշխատանքին, ինչպես նաեւ բանկային գործի մասնագիտական նրբություններին:      

«Այբ» ավագ դպրոցի աշակերտների կողմից սա ուսումնական փոխայց էր Բիբլոս Բանկին: Ընտրվել էին տնտեսագիտական առարկաներից բարձր առաջադիմություն եւ հաջողություններ ունեցող տասնմեկ աշակերտներ: «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի հետ զրույցից հետո աշակերտներն ուսումնական շրջայցը շարունակեցին Բանկի աշխատակազմի հետ: Ծրագրի ընթացքում աշակերտները ծանոթացան Բանկի սպասարկմանը եւ ծառայությունների փաթեթներին, մարդկային ռեսուրսների համակարգին եւ աշխատանքի ընդունվելու ընթացակագրերին, բանկի մասնաճյուղերի կառուցվածքին, բաժիններին եւ դրանց գործառույթներին:

«Այբ» ավագ դպրոցի հատուկ ուսումնական ծրագրերի գծով փոխտնօրեն Վիգեն Շիրվանյանի հավաստմամբ, Բիբլոս Բանկի հետ համագործակցությունը ընդլայնվելու միտում ունի:

«Բանկի նախագահի եւ ղեկավար աշխատակազմի հետ երեխաների հանդիպումն ու հենց առաջին ձեռքից տեղեկություն ստանալը նրանց համար շատ կարեւոր է մասնագիտության ընտրության հարցում: Ոմանք կցանկանան փոխել մասնագիտությունը, ոմանք էլ ավելի կտրամադրվեն եւ կհետաքրքրվեն»,- նշել է Վիգեն Շիրվանյանը:

«Բիբլոս Բանկը Հայաստանում օժանդակում է կրթության զարգացմանը թե ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների տրամադրման, թե գիտելիքի փոխանցման միջոցով: Հուսով ենք, որ «Այբ» ավագ դպրոցի հետ իրագործված այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում առավել իրազեկված լինել եւ ճիշտ կողմնորոշվել», - նշել է Արարատ Ղուկասյանը:
Դիտումներ: 470 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: