ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 28 » Այս տարի տնտեսությունում շոկեր չեն սպասվում՝ ի տարբերություն հաջորդ տարվա. Բագրատ Ասատրյան
16:16
Այս տարի տնտեսությունում շոկեր չեն սպասվում՝ ի տարբերություն հաջորդ տարվա. Բագրատ Ասատրյան
                        Այս տարի տնտեսությունում շոկեր չեն սպասվում՝ ի տարբերություն հաջորդ տարվա. Բագրատ Ասատրյան

  Գյուղատնտեսական շրջանի ավարտից հետո Հայաստանի տնտեսությանը ցնցումներ, շոկեր չեն սպասվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 1994-1998թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: 

«Ո՛չ, շոկի խնդիր չկա, գյուղատնտեսությունն ընդամենը 10% աճ է արձանագրել»,- ասաց Բ. Ասատրյանը` նշելով, որ տնտեսական ակտիվությունը մոտ 8% է, արդյունաբերության աճը՝ 13%, ծառայությունների աճը՝ 11%, գյուղատնտեսության աճը՝ 10%. «Այսինքն՝ առաջնայինը գյուղատնտեսությունը չի: Տնտեսական ակտիվությունը հիմնականում պայմանավորված է արդյունաբերությամբ և այլն: Շինարարությունն է շարունակում բացասական մնալ»: 

Բ. Ասատրյանի խոսքով՝ գյուղատնտեսության համար իրոք լավ տարի է, բայց այն իր հետ բերում է հավանական փորձանքներ: Մասնավորապես, ամեն տեղ գյուղացին բողոքում է, որ բերքը չի կարողանում իրացնել, գները կտրուկ նվազում են, դեղձը 60-70 դրամ է, բայց չեն կարողանում վաճառել: Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր է հասունանում, իրական գործընթացներ կան, որոնք կարող են էական ազդեցություն թողնել ամբողջ տնտեսության և մասնավորապես գնաճի վրա. «Պտղի բերքի տեսանկյունից բարենպաստ տարի է, բայց անասնակերի տեսանկյունից սուղ է: Մի կապ խոտը նախորդ տարվա համեմատ 2.5-3 անգամ թանկացել է, որը բերելու է գլխաքանակի կրճատման: Մարդիկ չեն կարողանա անասունը ձմռանը պահել և աշնանը ստիպված մորթելու են: Շոկային իրավիճակ կարող է այդտեղ առաջանալ, որ գալիք տարում զգալիորեն կբարձրանա մսամթերքի գինը»:
Դիտումներ: 390 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: