ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 3 » Ազատ առևտրի համաձայնագիրը չպետք է վավերացվի
21:00
Ազատ առևտրի համաձայնագիրը չպետք է վավերացվի
                                 Բագրատյան. Ազատ առևտրի համաձայնագիրն չպետք է վավերացվի
                            Հրանտ Բագրատյան
  Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնրգեսի անդամ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ և «Ազատ առևտրի համաձայնագրի» վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց: Հիշեցնենք, որ վերոնշյալ համաձայնագիրը կնքվել է 2011թ հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: Պատգամավորը համաձայնագրին վերաբերող բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի, որոնց պատասխանները ստնալուց հետո միայն, ըստ բանախոսի, կարելի է այն վավերացնել:

Նախորդ տարի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրվեց ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի վրա աշխատանքը տևեց 10 տարի: Համաձայնագիրը ստորագրեցին ԱՊՀ բոլոր երկրները բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի: Փաստաթուղթը կոչված է հիմք դառնալ ԱՊՀ երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համար և փոխարինել մի շարք երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի:

Սա ազատ առևտրի պայմանագրի այսպես ասենք պաշտոնական ձևակերպումն է: ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պայմանգրին վերաբերող բազմաթիվ հարցեր ունի, որոնց պարզաբանումը կառավարությունից դեռ չի ստացել: Պայմանագրում ամենուրեք նշվում է, որ այդ պայմանագրի կնքումը չի խանգարի պայմանագրի անդամ երկրներից որևիցե մեկին ինտերգրվելու այլ մաքսային տարածքներ ևս: «Պայմանագրում չի լուծված հիմնական հարցը՝ երբ մենք դառնում ենք պայմանագրի անդամ՝ ի՞նչ մաքսային տարիֆներ են լինելու:

Տարիֆների հարցը չի լուծված, բայց լուծված է դրանց տարիֆների ձևավորման հարցը»: Ստորագրելով Ազատ առեւտրի պայմանագիրը, պետք է անդրադարձ կատարվեր նաև բացառություններին»,-ասում է տնտեսագետը՝ պարզաբանելով, Հայաստանը ազատ առևտուր է անում բոլոր երկրների հետ, բացի մի կետից՝ ծխախոտի ներմուծումից: Պարզվում է, սակայն, որ նմանատիպ բացառություններ Ուկրաինան ու Ռուսաստանն ունեն հարյուրներ: «Անհասկանալի է, պայմանագիրը ստորագրելուց հետո, որին կհաջորդի մաքսային միությունը, փողերն ուր են գնալու: Եթե մաքսային միություն է, բոլոր տեղերում կլինեն միևնույն գլխարկներով աշխատողներ, այդ փողերը կենտրոնացված կմուտքագրվեն ասենք Մոսկվա, հետո գալիս է հանրապետություն»: Այս պահին կան բազմաթիվ չպարզաբանված հարցեր: Մինչև դրանք չպարզաբանվեն, Ազատ առևտրի համաձայնագիրն ըստ Բագրատյանի չպետք է վավերացվի: Հավելենք, որ Ազատ առևտրի համաձայանգրի վավերացումն ընդգրկված է ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում:

Դիտումներ: 430 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: