ՈՒրբաթ, 17.05.2024, 05:16 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 4 » Ազատան գյուղի բնակիչները որոշել են գյուղնախարարի խոստումներին էլ չհավատալ
19:05
Ազատան գյուղի բնակիչները որոշել են գյուղնախարարի խոստումներին էլ չհավատալ
                           
 

Այս տարի գյուղատնտեսության աճի շնորհիվ մեր երկրում գնաճը որոշ չափով զսպվել է: Սակայն եթե կառավարության պատասխանատուները շարունակեն գյուղացուն տված խոստումները չկատարել, եկող տարի գյուղմթերքի թանկացումներն անխուսափելի են: Այս համոզմանն են Շիրակի մարզի գյուղացիները, որոնց դեռեւս անցյալ տարի հորդորել են ցանքատարածությունները ընդլայնել, կարտոֆիլ ցանել, իսկ սպառման մասին չմտածել: Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչներն էլ հավատալով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոստումներին՝ վարկեր են վերցրել, ցանքատարածությունները մեծացրել ու կարտոֆիլագործությունը զարգացրել: Սակայն այսօր արդեն ազատանցի հողագործները կանգնել են խնդրի առաջ. առատ բերք կա, բայց կարտոֆիլը վաճառելու շուկա չկա: «Գյուղատնտեսության նախարարը, փոխվարչապետը գյուղացիներին հորդորեցին բիզնեսը ընդլայնել, մարդիկ էլ մեծ գումարներ ներդրեցին, Հոլանդիայից, Գերմանիայից, Ավստրիայից ներկրվող սերմեր ձեռք բերեցին, որոնց կիլոգրամն արժե 400-600 դրամ, ու այսօր կանգնել են փաստի առաջ: Մարդիկ պատրաստի ապրանք ունեն, բայց Արմավիրի, Արարատի մարզում մարդկանց բերքը մնացել է՝ դեռ չի վաճառվել, իսկ հենց այդ մարզերում չի սպառվում, մեր մարզում միանգամից լճացում է լինում: Հիմա ոնց պետք է այդքան տոննա ապրանքի տակից դուրս գանք»,- «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ազատանի բնակիչ Գեւորգ Աբրահամյանը: Նա եւ նրա համագյուղացիները որոշել են մյուս տարի կարտոֆիլ չցանել. «Այս տարի կրկնվելու է մի երկու տարի առաջվա պատմությունը. այդ տարի նույնպես կարտոֆիլի լճացում էր, գյուղացին ստիպված 60-70 դրամով էր կարտոֆիլը վաճառում եւ հաջորդ տարին չկարողացավ այդ գործը շարունակել, ու քիչ ցանեցին. արդյունքում կարտոֆիլի գինը հասավ 300-400 դրամի»:

Նշենք, որ Ազատանը կարտոֆիլագործությամբ զբաղվող ամենախոշոր գյուղն է, եւ այս գյուղի հիմնական կարտոֆիլը սպառել է պաշտպանության նախարարությունը՝ բանակի համար: Սակայն այս տարի ազատանցիներից առայժմ որեւէ խոշոր սպառող կարտոֆիլ գնելու ցանկություն չի հայտնել: Ազատանցիների տեղեկություններով՝ այս տարի ՊՆ-ն իր առեւտուրն արել է արմավիրցիներից, եւ չգիտեն՝ իրենց հերթ կհասնի՞, թե՞ ոչ: «Գյուղացիները շատ հիասթափված են. կարտոֆիլի մեկ կիլոգրամը 60 դրամով ենք վաճառում, բայց մեկ կիլոգրամ սերմը 400-500 դրամով ենք գնել:

Մեկ կիլոգրամից լավագույն դեպքում 5-6 կիլո կարտոֆիլ է դուրս գալիս, ամենաբարենպաստ տարին պատահում է՝ 7-8 կիլոգրամ: Քանի որ ոռոգման ջրի խնդիր այլեւս չկա, բերքն առատ է լինում»,- ասում է մեր զրուցակիցը: Ըստ նրա՝ եթե կառավարության պատասխանատուները չայցելեն գյուղացիներին եւ կարտոֆիլի սպառման հետ կապված մի լուծում չգտնեն, «գյուղացու վիճակը շատ տխուր կլինի»:

Գեւորգ Աբրահամյանի խոսքերով՝ ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված՝ վրացիներն էլ են հրաժարվել մեր կարտոֆիլը տանելուց: Ըստ նրա՝ եթե նախորդ տարիներին վրացիները անմիջապես գյուղացուց «ֆուռերով» կարտոֆիլ են տարել, ապա այս տարի արտահանման ծավալները նվազել են:

Չնայած այս տարվա կարտոֆիլի առատ բերքին՝ վիճակագրական տվյալները նույնպես փաստում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ կարտոֆիլ է արտահանվել:

«Առավոտի» հետ զրույցում գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Հարությունյանն ասաց, որ նախորդ տարի արտահանվել է 205 տոննա կարտոֆիլ, իսկ այս տարի՝ 167 տոննա: Թե ինչու են նվազել կարտոֆիլի արտահանման ծավալները, պարոն Հարությունյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ խոչընդոտ չկա վրացիների համար:

Գյուղնախարարության ագրովերամշակման եւ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գեւորգ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք գյուղացիներից կարտոֆիլի հետ կապված որեւէ դժգոհություն չենք ստացել: Քանի որ մեզ մոտ կարտոֆիլի մթերում չի կատարվում, ես մի քիչ կասկածում եմ, որ գյուղնախարարը, փոխվարչապետը նման բան ասեին: Վրացիների հետ կապված նույնպես ոչ մի խնդիր չկա, ես չեմ լսել, որ արտահանման հետ կապված որեւէ խոչընդոտ կա: Եթե նման բան լիներ, արտահանողները կահազանգեին, բայց նման ահազանգ չի եղել: Կա վաղահաս կարտոֆիլ, կա աշնանը հասնող կարտոֆիլ, վաղահասն արդեն շուկայում վաճառվում է, եւ բերքն էլ շատ է, գներից երեւում է, որ էժան է, դա վերջանալու է՝ սկսվի հաջորդ կարտոֆիլի իրացումը, այսինքն՝ նման խնդիր դեռ չկա: Վրաստանի մասով նույնպես մեզ ահազանգ չի եղել. եթե լիներ, մենք անմիջապես կիմանայինք, որովհետեւ այդ արտահանողների հետ սերտորեն համագործակցում ենք, ընդհակառակը՝ արտահանման համար բոլոր պայմանները ստեղծել ենք, որ օպերատիվ բոլոր փաստաթղթավորումները կատարվեն, որպեսզի գյուղացին չտուժի»:

Նշենք, որ երեկ էլ մի խումբ ֆերմերներ են մտահոգություն հայտնել, որ հանրապետությունում տարածվել է կարտոֆիլի ցեց, որը ոչնչացնում է մարդկանց բերքը: Ֆերմերների տեղեկություններով՝ ցեցը Թուրքիայից է եկել եւ հիմնականում սպառնում է Արարատյան դաշտավայրի ցանքատարածություններին: Նրանց հավաստմամբ՝ որոշ կարտոֆիլագործներ արդեն մեծ վնասներ են կրել: Ֆերմեր Վարուժան Խոդոդանյանը հայտնել է, որ իրենց ահազանգերին գյուղնախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել:

ֆերմերները դեպի Վրաստան կարտոֆիլի արտահանման ծավալների նվազման գաղտնիքն էլ են բացահայտել՝ նշելով, որ Թուրքիան ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանին թույլ չտալու մուտք գործել վրացական շուկա:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Դիտումներ: 461 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: