ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 12 » Բացելով Աբխազիայով անցնող երկաթգիծը, Իվանիշվիլին ցանկանում է նվազեցնել կախումը Թուրքիայից եւ Ադրբեջանից. փորձագետ
19:22
Բացելով Աբխազիայով անցնող երկաթգիծը, Իվանիշվիլին ցանկանում է նվազեցնել կախումը Թուրքիայից եւ Ադրբեջանից. փորձագետ
Բացելով Աբխազիայով անցնող երկաթգիծը, Իվանիշվիլին ցանկանում է նվազեցնել կախումը Թուրքիայից եւ Ադրբեջանից. փորձագետ

Աբխազիայով անցնող երկաթգծի բացումով Իվանիշվիլին ցանկանում է նվազեցնել կախումը Թուրքիայից եւ Ադրբեջանից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ Սոչի-Սուխումի-Քութայիսի երկաթգիծն ապաշրջափակելու համաձայնության մասին հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի վերաինտեգրման նորանշանակ նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

«Զաքարեիշվիլին նախկինում էլ, որպես վերլուծաբան այցելելով Հայաստան, կարծիք էր հայտնել, որ Աբխազիայի ապամեկուսացումը հակամարտության լուծման լավագույն եղանակն է: Վրաստանի հետ տնտեսական շփումների ակտիվացումը հեռանկարում կարող է հանգեցնել համադաշնության ձեւաչափով գոյության: Բայց հատկանշական է, որ նման տարբերակի դեմ է հանդես գալիս աբխազական կողմը»,-նշեց Սաֆրաստյանը:

Ըստ Սաֆրաստյանի, այդ երկաթգծի բացումը ձեռնտու է նաեւ Վրաստանին, որը Հյուսիս-հարավ նոր տրանսպորտային միջանցք կստանա, որպես այլընտրանք ներկայումս գործող Արեւմուտք-Արեւելք միջանցքի: Դա, նրա խոսքով, կարող է թուլացնել Վրաստանի կախումը Ադրբեջանից ու Թուրքիայից՝ առաջ բերելով վերջիններիս դժգոհությունը: Վրաստանում գործում է թուրքական կապիտալով 28 հազար ընկերություն, իսկ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը անցել է 1 մլրդ դոլարից, իսկ նման բալանսի պահպանումը ձեռնտու է թուրքական կողմին:

Սաֆրաստյանը հիշեցրել է, որ Իվանիշվիլիի հաղթանակից հետո, խոշոր թուրքական բիզնես-պատվիրակություն է ժամանել Վրաստան: «Ծանոթանալով նրանց հարցազրույցներին, կարելի է տեսնել, որ նրանք ցանկանում էին տեղեկանալ, թե աշխատանքի ինչ պայմաններ է իրենց առաջարկելու Վրաստանի նոր կառավարությունը: Ժամանակին Իվանիշվիլին քննադատում էր Սահակաշվիլիին երկրում թուրքական ներկայության համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար, որի վկայությունը Բաթումիում թուրքական մզկիթ կառուցելու որոշումն է»,-ասաց Սաֆրաստյանը: Սակայն, ըստ նրա, դժվար թե փորձառու գործարար Իվանիշվիլին սահմանափակի թուրքական կապիտալը Վրաստանում, առավել եւս, որ դեպի Ռուսաստան երկաթուղու գործարկումը ձեռնտու է նաեւ Թուրքիային:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Լակոբան հայտարարել էր ճանապարհների ապաշրջափակման անընդունելի լինելու մասին, դրա տակ տեսնելով փախստականների վերադարձը կազմակերպելու Վրաստանի փորձը:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

Դիտումներ: 394 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: