ՈՒրբաթ, 17.05.2024, 07:52 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 7 » Բաղդադում կայացել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը
17:35
Բաղդադում կայացել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Բաղդադում կայացել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստըԲաղդադում այսօր` նոյեմբերի 7-ին,  կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Հայաստանի եւ Իրաքի պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են  երկրների տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ քննարկել տնտեսական, առեւտրի, ներդրումների եւ գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է առեւտրատնտեսական հարաբերությունների եւ ապրանքափոխանակության մակարդակի բարձրացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Իրաքյան կողմը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում դեսպանատան վերաբացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

Նշվել է, որ մինչեւ տարեվերջ կլուծվի նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանի նշանակման հարցը:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել հայ-իրաքյան գործարար համաժողով, որի շրջանակում էլ կարող է կազմակերպվել հայկական արտադրանքի առանձին ցուցադրություն:

Գյուղտնտեսության ոլորտում փոխգործակցության համատեքստում քննարկվել են ցին գյուղմթերքի, հանքային եւ խմելու ջրերի, պահածոների  արտահանման հնարավորությունները: Առողջապահության ոլորտում կողմերը  կարեւորել են  կադրերի պատրաստման, բուժհաստատությունների միջեւ կապերի հաստատման ոլորտներում փոխգործակցությունը: Անդրադարձել են դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորություններին: Քննարկվել են Իրաքից Հայաստանում բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցեր:  Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը պատրաստակամություն  հայտնեց Երեւանում տասը իրաքցի երեխաների անվճար վիրահատություն կազմակերպել: Էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառում կողմերը համաձայնության են եկել համագործակցել նավթագազային արդյունահանման  բնագավառում:: Նիստից հետո ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է  Իրաքի  Հանրապետության վարչապետ  Նուրի ալ Մալիքի հետ:

Կողմերն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին, ռազմական, նավթագազային ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Առանձնահատուկ կարեւորվել են տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների մշակման հարցերը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը եւ այլն:

Դիտումներ: 359 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: