ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 1 » Բակո Սահակյանն այցելել է Ասկերան. Այստեղ գյուղատնտեսության զարգացման հզոր խթաններ կան
14:25
Բակո Սահակյանն այցելել է Ասկերան. Այստեղ գյուղատնտեսության զարգացման հզոր խթաններ կան
Բակո Սահակյանն այցելել է Ասկերան. Այստեղ գյուղատնտեսության զարգացման հզոր խթաններ կանԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր` փետրվարի 1-ին, այցելել է Ասկերան, որտեղ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:

Իր ելույթում նախագահը նշել է, որ Ասկերանի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները: Շրջանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը` հանրապետության կենտրոնական մասում, կարեւորագույն մայրուղիների խաչմերուկում տեղակայված լինելը եւ մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվելը, ջրային պաշարների ու լայն ճանապարհային ցանցի առկայությունը ոլորտի զարգացման համար ստեղծում են հզոր խթաններ:

Բակո Սահակյանը նշել է, որ այս ամենը լավագույնս օգտագործելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք` ինչպես տնտեսավարող սուբյեկտների, այնպես էլ շրջանային ու հանրապետական օղակների մակարդակով:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող նոր ծրագրերին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրանց հիմնական նպատակն է շահագրգռել տնտեսավարող սուբյեկտներին, բարենպաստ պայմաններ ստեղծել նրանց աշխատանքը ընդլայնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ: 406 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: