ՈՒրբաթ, 17.05.2024, 05:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 23 » Բանկային քարտերով գործարքները՝ փողերի լվացման հիմնական միջոց
12:49
Բանկային քարտերով գործարքները՝ փողերի լվացման հիմնական միջոց
                       Բանկային քարտերով գործարքները՝ փողերի լվացման հիմնական միջոց

  Հայաստանում, փողերի լվացման տեսակետից, առաջնահերթ կասկածելի են համարվում քարտային գործարքները, կեղծ կտրոնների, կեղծ արժեթղթերի կիրառմամբ գործարքները, երբեմն բանկերին անտրամաբանական են թվում միջազգային փոխանցումները և այլն: ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանի տվյալներով` այս տարի փողերի լվացման հետ կապված գործարքների վերաբերյալ կասկածանքով իրենք ֆինանսական կառույցներից ստացել են 150 հաշվետվություն, իսկ 2006 թ-ից ի վեր`մոտ 1000 հաշվետվություն, որոնք ուսումնասիրվում են, և վերլուծության արդյունքը տրամադրվում է իրավապահ մարմիններին: Նա նշեց, որ 2006-2008 թթ. դատավճիռներ չեն եղել, 2009-ին եղել է 7 դատավճիռ, 2010-ին` 3, 2011-ին` 5, 2012-ին` սպասվում է 4-5 դատավճիռ:

Դ.Ազատյանի խոսքով՝ հաճախակի կեղծարարություն են անում հենց բանկերի աշխատակիցները՝ փորձելով վարկեր վերցնել, կամ անհայտ անձինք քաղաքացիներին նամակներ են ուղարկում ժառանգության, շահումների մասին և որոշ գործարքների կամ փաստաթղթերի ձևակերպման համար 100-300 դոլար են պահանջում, իսկ մինչև հիմա հայտնի չէ գոնե մեկ հայ, որ իր «կորած-մոլորած» քեռուց 1 մլն դոլար ժառանգություն ստացած լինի: Ըստ նրա՝ 1-2 դեպքում էլ արական սեռի ներկայացուցիչները համացանցում աղջկա անվան տակ ամուսնության նպատակով ծանոթացել են օտարերկրյա «ջենթլմենների» հետ և նրանցից «հարսանեկան ծախսերի» կամ Հայաստանից «ապագա ամուսնու» երկիր մեկնելու համար զգալի գումարներ են պահանջել, տվել են իրենց ծանոթ աղջիկների բանկային հաշվեհամարները և նրանց խնդրել ստանալ ու իրենց փոխանցել գումարները: Այս գործերով այժմ քննություն է ընթանում: Կենտրոնի ղեկավարը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ նման զեղծարարներից, փող խոստացող նամակներից:
Դիտումներ: 380 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: