ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 15 » ԲՀԿ-ն առաջարկել է գիտությունը ֆինանսավորել ՀՆԱ-ի մինչեւ 1,25%-ի չափով
15:28
ԲՀԿ-ն առաջարկել է գիտությունը ֆինանսավորել ՀՆԱ-ի մինչեւ 1,25%-ի չափով
ԲՀԿ-ն առաջարկել է գիտությունը ֆինանսավորել ՀՆԱ-ի մինչեւ 1,25%-ի չափովԱզգային ժողովում ԲՀԿ խմբակցությունը 2013թ. բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում առաջարկել է ավելացնել գիտության ֆինանսավորման ծավալը: Առաջարկները նախատեսված  ժամկետներում ներկայացվել են կառավարությանը, NEWS.am –ին ասել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` խմբակացությունն առաջարկել է ավելացնել գիտական թեմաների քանակը եւ գիտաշխատողների աշխատավարձը:
ԲՀԿ-ից մեկ այլ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը նշեց, որ գիտության ֆինանսավորումը առաջարկվում է ավելացնել մինչեւ ՀՆԱ-ի 1,25 տոկոսը, իսկ գիտնականների աշխատավարձը  պետք է հավասարեցվի երկրում միջին աշխատվարձին: Նշենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը մոտավորապես  120 000 դրամ է,  այն դեպքում, երբ գիտաշխատողների աշխատավարձերը տատանվում են նվազագույն աշխատավարձից (32500 դրամ) մինչեւ 50 000-60 000 հազ. դրամի շրջանակում:

Անդրադառնալով հարցին, թե  որտեղից է հնարավոր միջոցներ գտնել գիտության ֆինանսավորման ծավալն ավելացնելու համար, Մելքումյանը նշեց, որ կան շատ կոնկրետ աղբյուրներ. օրինակ, լեռնահանքային արդյունբերությունում ռոյալթիների ավելացման միջոցով կամ վնասակար թափոնների համար վճարներ սահմանելով. «Կամ, օրինակ, ստվերային տնտեսությունը կազմում է 35%: Ստվերի` անգամ մի քանի տոկոսով կրճատումը  բավականաչափ միջոցներ կազատի գիտության համար»,-նկատեց նա:

Միաժամանակ Մելքումյանը դեմ արտահայտվեց «Պահանջում ենք գիտության ֆինսավորման ավելացում» նախաձեռնող խմբի կոնկրետ առաջարկին, ըստ որի գումարներ հնարավոր է վերցնել քաղաքապետարանի համար սուբվենցիայից: «Ես դեմ եմ այդ առաջարկին, սուբվենցիան նախատեսված է կոնկրետ նպատակների համար»,-նկատեց նա:

Դիտումներ: 458 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: