ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 15 » Բիոզուգարաններն անսարք են
16:33
Բիոզուգարաններն անսարք են

 2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ    արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տևական   ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Ավելին, դրանցից մեկը, որը գտնվում է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, անսարքություն ունի: Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Ժոդովուրդ»-ին տեղեկացրել է, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանն անսարքության պատճառով չի օգտագործվում: Չի օգտագործվում նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ դրված բիոզուգարանը: Եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չի ցանկացել իր անունն ասել, «Ժողովուրդ»-ին հետևյալն է պատմել. «Զուգարանները տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից: Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատեն, միացրած թողեցին ու գնացին»: Այսպիսով` 300 հազար ԱՍՆ դոլար արժողություն ունեցող բիոզուգարանները, որ այդքան կարևորվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, չեն ծառայում իրենց նպատակին: Ի դեպ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 150 հազար ԱՍՆ դոլարից ավելի գումար տվել: 

Թեմայի շարունակությունը «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Դիտումներ: 392 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: