ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 4 » «Բջնին» խոշոր հարկատուների մեջ ոչ թե 49-րդն է, այլ` 569-րդը
10:27
«Բջնին» խոշոր հարկատուների մեջ ոչ թե 49-րդն է, այլ` 569-րդը
                               

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, որն օրերս է հրապարակվել, «Բջնի հանքային ջրերի գործարանը» զբաղեցնում է 49-րդ տեղը եւ ըստ այդմ, գործարանը վճարել է մոտ 900 միլիոն դրամ, գրում է «Առավոտը»:

2010 թվականին այս գործարանը Վարչական դատարանի վճռով վաճառվել է, որը 4 միլիարդ 67 միլիոն 201 հազար 600 դրամով գնել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «ՌՌՌ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն: 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս «ՌՌՌ հանքային ջրերի գործարանը», որը զբաղվում է Բջնի հանքային ջրերի արդյունահանմամբ եւ իրացմամբ, զբաղեցնում է 569-րդ տեղը` մոտ 71 միլիոն դրամ հարկային վճարներով:

Հաշվի առնելով, որ նույն գործարանը տարբեր անուններով տարբեր ծավալի հարկեր է վճարել, «Առավոտ»-ը պետեկամուտների կոմիտեից փորձեց ճշտել, թե «Բջնի հանքային ջրերի գործարանի» վճարած մոտ 900 միլիոն դրամ հարկն արդյոք աճուրդով վաճառված գործարանի դիմաց վճարվող գումարի մի մասն է: Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, Ռուբեն Հայրապետյանը պետք է «Բջնի հանքային ջրերի գործարանի» մոտ 4 միլիարդ դրամը մաս-մաս վճարի, որից արդեն վճարել է 500 եւ 900 միլիոնը:

Գրավոր հարցմանը պետեկամուտների կոմիտեն ըստ էության չի պատասխանել. «Ի պատասխան Ձեր հարցման, հայտնում ենք, որ «Բջնի հանքային ջրերի» գործարանը հարկային պարտավորությունների դիմաց` 2012թ-ի հուլիսի 1-ի դրությամբ, պետական բյուջե է վճարել է 901 մլն. դրամ հարկեր եւ վճարներ»:

«Առավոտ»-ը նորից հարցում է կատարել պետեկամուտների կոմիտե եւ նորից հստակեցրել հարցը` արդյոք դա գործարանի վաճառքի գումա՞րն է, սակայն պետեկամուտներից ասել են` ավելացնելու ոչինչ չունենք:

Դիտումներ: 429 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: