ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 4 » Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է…
23:24
Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է…
                                          Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է…

   ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.08-31.08.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 930.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 2.01մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

 

       Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ       

 Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

        Ջրերի պահպանության ոլորտ

       Ջրերի վերահսկողության  բաժնի կողմից 4 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 430.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:   

      Սյունիքի տեսչական բաժնի կողմից   ՓԲ ընկերության պոչամբարի վթարի հետևանքով  Ողջի գետի  աղտոտնման  համար հաշվարկվել է 294.42 հազ.դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

      Անտառների վերահսկողության բաժնի  կողմից -ի  Կապանի մասնաճյուղի ստուգման արդյունքում հաշվարկվել է 1719.25 հազ.դր բնությանը հասցված վնաս:

 

      Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն

 Արագածոտնի  տեսչական բաժնի  կողմից հայտնաբերված խախտման համար 1 տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է  100.0հազ,դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

 

       Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

       Լոռու տեսչական բաժնի  կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր.  գումարի վարչական տուգանքի   որոշում:

        Սյունիքի տեսչական բաժնի  կողմից ստուգման արդյունքում 2 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր.ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում: 

 

        Ապօրինի որս

        Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնիաշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  լորի ապօրինի որսի 2 դեպքով  առգրավվել է 147 հատ կենդանի լոր, որոնք բաց են թողնվել արիալ:

 Շիրակի տեսչական բաժնի  բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի ապօրինի  որսի համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:                  Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ: 

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.97մլն.դր. գումար:

Դիտումներ: 524 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: