ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 13 » «Բոգդան» ավտոբուսների տխուր վախճանը. դրանք հանվել են աճուրդի
17:55
«Բոգդան» ավտոբուսների տխուր վախճանը. դրանք հանվել են աճուրդի
«Բոգդան» ավտոբուսների տխուր վախճանը. դրանք հանվել են աճուրդիՇատերը երեւի կհիշեն, թե ինչպիսի մեծ շուքով 2005-7 թ.թ. Հայաստան ներկրվեցին ուկրաինական արտադրության «Բոգդան» ավտոբուսները: Դրանց ներկրումն իրականացրել է մասնավոր «Գասմեն» ընկերությունը՝ Երեւանի քաղաքապետարանի տրամադրած վարկի հաշվին: Արդեն իսկ այն ժամանակ գործարքի նման բովանդակությունը կասկածներ հարուցեց, առավել եւս, որ գործարքի մանրամասները հանրությունից գաղտնի պահվեցին: Այս գաղտնիության հետեւանքն այն է, որ «Բոգդան» ավտոբուսները սպասարկող ընկերություններից մեկը սնանկ է ճանաչվել, իսկ ավտոբուսները հանվել են աճուրդի դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից; Ընդ որում՝ դրանք գնահատված են շատ էժան՝ 500-1500 դոլարին համարժեք (նոր ավտոբուսի շուկայական գինը մոտ 30 հազ. դոլար է): Ըստ մեր տեղեկությունների՝ սնանկ է ճանաչվել «Գասմեն» ընկերությունը, որին էլ հենց պատկանում է Հայաստան բոգդանների ներկրման գաղափարը: Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված ավտոբուսները Երեւանի քաղաքապետարանի ավտոբուսների հետ առնչություն չունեն: Քանի որ քաղաքապետարանն, ընդհանուր առմամբ, ժլատ է մեկնաբանությունների եւ բացատրությունների հարցում, փորձեցինք սեփական հետաքննություն անցկացնել՝ պարզելու ավտուբուսների սպասարկման հետ կապված խնդիրները:

Դեռ 2007 թ. օգոստոսին ՀՀ կառավարությունը որոշեց թույլ տալ Երեւանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲ-ին եւ «Երեւանտրանս» ՓԲ-ին՝ մոտ 167 հատ «Բոգդան» ավտոբուսներ վարձակալության տալ մասնավոր ընկերություններին: Տարեկան վարձավճարի չափը սահմանվել է ավտոբուսի հաշվեկշռային արժեքի 8%-ի չափով: Հաշվեկշռային արժեքը գնահատված է եղել մոտ 10 մլն դրամ, այսինքն՝ տարեկան պետք է վճարեին մոտ 800 հազ. դրամ: Ընդ որում՝ 6 տարի հետո ընկերությունները հնարավորություն էին ստանում  մասնավորեցնել վարձակալած ավտոբուսները: Հիմնական վարձակալը եղել է հենց «Գասմեն» ընկերությունը;

Սակայն այնուհետ ի հայտ են եկել խնդիրներ: Քաղաքապետարանի «Ավտոբուս» ընկերությունը դատի է տվել միանգամից 10 ընկերությունների՝ վարձակալության պայմանագիրը չկատարելու հիմքով; Արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանն այդ ընկերություններին տուգանեց 1 մլն դրամով:

Զուգահեռ՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը դատական վարույթ սկսեց «Գասմեն» ընկերության հետ, ինչի արդյունքում՝ ԴԱՀԿ-ը արգելանք դրեց ավտոբուսների մի մասի վրա:

Այս դատական վարույթները վկայում են, որ ավտոբուսների սպասարկման ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, ու չգիտես ինչու՝ դրանք մեծամասամբ առնչվում են «Բոգդան» ավտոբուսներին: Սա էլ թերեւս հետեւանք է այդ ավտոբուսների ձեռքբերման եւ շահագործման պայմաններում առկա բազմաթիվ մութ կետերի՝ կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ;

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում ներկայում առկա է 391 ավտոբուս, փաստացի սպասարկվում է 29 ավտոբուսային երթուղիներ: Նշված երթուղիները սպասարկվում են «Ավտոբուս» ՓԲԸ-ի եւ 15 մասնավոր կազմակերպությունների կողմից (պայմանագրային հիմունքներով)։ Ավտոբուսներով (2010 թ. տվյաներ) տեղափոխվում է տարեկան 31,5 մլն ուղեւոր:

Դիտումներ: 546 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: