ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 18 » Բոստանջյանը միտումնավոր լռեց, որ խուճապ չառաջանա
00:20
Բոստանջյանը միտումնավոր լռեց, որ խուճապ չառաջանա
                               

«Հայոց աշխարհ».-Պրն Բոստանջյան, մի շարք մտահոգություններ կան՝ կապված արտաքին պարտքի հետ: Դոլարի արժևորումն ի՞նչ հետևանքներ կունենա, էլ ավելի չի՞ բարդացնի իրավիճակը:
Վ. Բոստանջյան.-Ընդհանրապես, արտաքին պարտքը, որպես այդպիսին, շատ ողջունելի ինստիտուտ չէ, բոլոր դեպքերում, արտաքին պարտքն, ըստ էության, մի բան է, որ ցանկացած տնտեսության մեջ գոնե տվյալ պահին ստեղծում է պայմաններ՝ ամենատարբեր կնճռոտ, չլուծված հարցեր լուծելու համար: Այդ առումով ՀՀ-ն, որքան ես հիշում եմ, առաջին իսկ պահից, որ ստացել է արտաքին պարտք ու՝ արտոնյալ վարկ, ի դեպ ասեմ, մինչև այսօր սպասարկման… Ես հակված չեմ լավ ներկայացնելու… Դա միշտ եղել է… Որևէ մի պրոբլեմ չեն ներկայացրել ՀՀ իշխանությունները՝ արտաքին պարտքի սպասարկման առումով: Սակայն աստիճանաբար արտաքին պարտքը կարծես թե մեծանում է, մոտենում է 40 տոկոսին, բայց դուք պատկերացրե՝ ես չեմ ուզում համեմատական անալիզ անցկացնելով ասել… Եվրոպայի երկրներում, դուք ինքներդ գիտեք,որ գերազանցել է նույնիսկ ՀՆԱ-ն՝ որոշ երկրներիկտրվածքով, մասնավորապես՝ Հունաստանում, Իսպանիայում, իսկ ԱՄՆ-ում սարսափելի մեծ արտաքին պարտք կա: Սակայն նրանց մեխանիզմներն այնպիսին են, որ նրանք կարողանում են անըդհատ արտաքին պարտքի սպասարկման առումով ընդհանրապես պրոբլեմ չունենալ: Ես հակված եմ ենթադրելու, մտածելու, որ ՀՀ-ում արտաքին պարտքի սպասարկման առումով բացասական սցենարներ չեն լինի:
«Armnews».-Դոլարն արժևորվում է, բայց արտահանման ծավալների մեծ աճ չի նկատվում:
Վ. Բոստանջյան.-Դուք շատ լավ եք նկատում դա, ընդհանրապես՝ դոլարի արժևորումը մրցունակության բարձրացման և սեփական արտադրուևթյան խթանման համար որոշակի պայմաններ է ստեղծում: Հիմա արտահանման ծավալները… Դուք ինքներդ գիտեք, որ իներցիոն պրոցես է, դա կետային բնույթ չի կարող կրել: Արտադրությունը, որպես կանոն, ունի իր ցիկլայնությունը, և հնարավոր չէ երկու ամսվա մեջ արտադրման ծավալները կտրուկ մեծանան, և ասենք՝ ա՛յ, տեսեք, այս հարաբերակցության պայմաններում արտահանման ծավալները մեծացան, բայց որ դրանք միտում ունեն մեծանալու, ես ձեզ հավատացնում եմ, հատկապես հանքարդյունաբերության մեջ 32 տոկոսի է հասել արտահանման ծավալը, դա փոքր թիվ չէ:
«Armnews».-Բայց դոլարի արժևորումը, բացի գնաճային ճնշումներից, բացասական ազդեցություն է ունենում նաև ֆինանսական առանձին հատվածների վրա: Խոսքը բանկային ու ավանդային շուկաներին է վերաբերում: Իսկ մենք գիտենք, որ բանկերում 35 տոկոս ավանդները դրամով են, այստեղ վտանգ չե՞ք տեսնում:
Վ. Բոստանջյան.-Լավ հարցեր եք բարձրացնում: Ես մտածված ձևով այդ մասին չուզեցի ասել, որպեսզի խուճապ չառաջանա, բոլոր դեպքերում՝ պետք է ֆիքսել, որ այսպիսի բազմակողմանի, բազմագործոնային երևույթները, ինչպիսին տվյալ պարագայում դոլար-դրամ հարաբերակցությունն է, ես ասացի արդեն, որ կարող է որոշների համար բացասական ազդեցություն, որոշների համար՝ դրական ազդեցություն: Կառավարման ու դրա համար արդյունավետ վիճակների ձևավորման, սցենարների ընտրման ամբողջ խնդիրը նրանում է, որ ոչ թե մենք բացառապես ունենանք դրական, այլ դրականի ու բացասականի համադրության պարագայում տեսնենք, որ դրականը մեզ մոտ գերակայում է:
«Armnews».-Այսինքն՝ դոլար-դրամ փոխհարաբերակցությունը մեզ մոտ հիմա ճի՞շտ ուղու վրա է:
Վ. Բոստանջյան.-Իհա՛րկե, մոտենում է ճշտին: Հիմա ես, օրինակ, չեմ ուզում բարձրաձայնել, բայց կարող եմ ասել, որ սրանից 2-3 տարի առաջ ես ինքս ղեկավար տիրույթում գտնվողներին, բարձր դիրք ունեցողներին ասում էի՝ բերեք դոլար-դրամ հարաբերակցությունը ճիշտ վիճակի, որովհետև արհեստական իջեցումն, ըստ էության, խոցելի է դարձնում մեր տնտեսությունը:
Դիտումներ: 432 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: