ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 1 » ԲՈՒՀ-երից 12-ը խոշոր հարկատուներ են. Արմեն Աշոտյան
21:47
ԲՈՒՀ-երից 12-ը խոշոր հարկատուներ են. Արմեն Աշոտյան
ԲՈՒՀ-երից 12-ը խոշոր հարկատուներ են. Արմեն Աշոտյան

Հայաստանյան 73 բուհերից 12-ը խոշոր հարկատուներ են, հատկապես՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով, եւ գտնվում են ՀՀ առաջին 100 հարկ վճարողների շարքում: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կառավարության նիստում զեկուցելով ՀՀ կրթության եւ գիտության ոլորտի հարկային պարտավորությունների կատարման եւ տնտեսական աճի ներուժի մասին:

Եթե 2011 թ. 1-ին կիսամյակում հիշյալ բուհերի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության գծով վճարվել է 1.7 մլրդ դրամ, ապա 2012 թ. 1-ին կիսամյակում՝ մոտ 2 մլրդ դրամ: Աճը կազմում է 15%: Ընդհանուր առմամբ՝ կրթության ոլորտը 2012 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեին վճարել է 4,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 11,4%-ով;

Բուհերից խոշորագույն հարկատուն Երեւանի պետական համալսարանն է՝ 2012 թ. առաջին կիսամյակում վճարել է 420 մլն դրամ հարկ:

Պետական բուհերում 2012-2013 ուս. տարում վճարովի սովորողների  թիվը կազմել է ավելի քան  12 հազար ուսանող,  նախորդ ուսումնական տարվա շուրջ 6.5 հազարի դիմաց: Մինչեւ տարեվերջ ակնկալվում է  մատուցվող վճարովի ծառայությունների զգալի աճ:

Դիտումներ: 405 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: