ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 6 » Բյուջեից սուբսիդիա են տալիս «Հարավկովկասյան երկաթուղուն». Բագրատյանի զարմանքը
17:49
Բյուջեից սուբսիդիա են տալիս «Հարավկովկասյան երկաթուղուն». Բագրատյանի զարմանքը
Բյուջեից սուբսիդիա են տալիս «Հարավկովկասյան երկաթուղուն». Բագրատյանի զարմանքը«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին երկաթուղով ուղեւորափոխադրումներից առաջացած վնասի փոխհատուցման նպատակով 2013 թ. կհատկացվի 328,8 մլն դրամի սուբսիդիա: Այդ մասին ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Սուբսիդիայի գումարը ՀՀ 2012 թ. պետական բյուջեի համեմատ ավելացել է 173.8 մլն դրամով;

Այս հատկացումը հարուցեց պատգամավոր Հրանտ Բագրատյանի վրդովմունքը: «Ինչու ե՞նք երկաթուղին տվել կոնցեսիայի, եթե բյուջեից պետք է փող տանք»,- զարմացավ Հ. Բագրատյանը: Նա այս իրավիճակը համեմատեց ՀՀ կենգտրոնական բանկի քաղաքականության հետ, որը արտարժութային պահուստները պահում է արտասահմանյան բանկերում եւ դրա համար վճարում է:

Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ երկաթուղուն հատկացվող սուբսիդիան որոշվում է աուդիտի եզրակացության հիման վրա: ՀՀ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն ասաց, որ կոնցեսիոն պայմանագիրը ստորագրվել է 2008 թ., ըստ որի՝ ուղեւորափոխադրումների գները սահմանվում են համաձայնեցված: Սուբսիդավորվում է վնասների միայն մի մասը, իրականում վնասները շատ ավելի են: ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ այս հարցով պետք է լրացուցիչ խորհրդարանական լսումներ անցկացվեն: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում աշխարհի ամենաթանկ բեռնափոխադրումներն են իրականացվում՝ 1 տոննայի համար 5,5 դոլար, իսկ աշխարհում միջինը 1,5 դոլար է:

Դիտումներ: 410 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: