ՈՒրբաթ, 17.05.2024, 08:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 5 » Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո»-ում սննդի անվտանգության խախտումներ կան
09:47
Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո»-ում սննդի անվտանգության խախտումներ կան
                                   

  Չնայած նախազգուշացումներին ու սպառնալիքներին, հայրենի արտադրողները շարունակում են մեքենայությունները, որոնք արդեն բացահայտվել են կաթնամթերքի 7 խոշոր արտադրամասերում: «Հրապարակին» հասած տեղեկություններով, կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել հայ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» և մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող «Բիո-կաթ» կաթնամթերքի արտադրամասերում:

Ըստ թերթի տեղեկությունների, պարզվել է, որ վերոնշյալ ընկերություններում կաթին սոդա են խառնում, ինչը վնասակար է առողջությանը (սոդան կաթի թթվելը կանխելու համար է): «Մուլտի ագրո»-ում նաև կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ առկայության մասին մակնշման մեջ կա համապատասխան գրառում: Բնականաբար, նման գրառում գոյություն չունի ապրանքատեսակի մակնշման մեջ: «Հրապարակի» այս տեղեկությունները հաստատել են նաև գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունում:

Մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը թերթին հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտություն կա կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում տեսչական գործառույթ իրականացնելու, նախօրեին համապատասխան արձանագրություն է կազմվել, ու մեկնարկել են տեսչական ստուգումները: Դիտարկման ընթացքում բացահայտված այս խախտումներին չի անդրադարձել, միայն նշել է, որ ստուգումների ընթացքում կբացահայտվեն բոլոր խախտումները, ու ըստ այդմ պարզ կլինի պատժաչափը: Թերթը նշում է, որ ցանկը վերոնշյալ ընկերություններով չի սահմանափակվում, ընդգրկված են նաև չորս խոշոր ընկերություններ, որոնք նույնպես խախտում են թույլ տվել ու հայտնվել Սննդի անվտանգության տեսչության ռեվիզորների ուռկանում:
Ստուգումները մեկնարկել են սեպտեմբերի 3-ից: Արդյունքների մասին պարզ կլինի 10-15 օրից:

Դիտումներ: 433 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: