ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 7 » Chernovetskyi Investment Group-ը դուրս է գալիս ԱՊՀ երկրների ֆինանսական շուկաներ
18:56
Chernovetskyi Investment Group-ը դուրս է գալիս ԱՊՀ երկրների ֆինանսական շուկաներ
Chernovetskyi Investment Group-ը դուրս է գալիս ԱՊՀ երկրների ֆինանսական շուկաներ

Chernovetskyi Investment Group ներդրումային ընկերությունը, լինելով Ուկրաինայի ռեզիդենտ, դուրս է գալիս ԱՊՀ երկրների ներդրումային շուկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց ընկերության պատվավոր նախագահ Լեոնիդ Չերնովեցկին:

Ընկերության ընդհանուր կապիտալը կազմում է 750 մլն դոլլար, որն ստացվել է իտալական «Intesa Sanpaolo» խմբին Կիեւի նախկին քաղաքապետ Չերնովեցկուն պատկանող «Правэкс-банк»-ի վաճառքից:

Հիմնական ոլորտները, որտեղ պիտի կենտրոնացված լինի ընկերության աշխատանքը, որոշված են. տեղեկատվական տեխնոլոգիաներ (IT հատված), համացանց, ինչպես նաեւ արտադրության եւ ծառայությունների ոլորտներ:

Ընկերության կայքը (chernovetskyiinvestments.com), որի միջոցով ներդրում փնտրող հայտատերերը ունեն հնարավորություն ուղարկել իրենց առաջարկությունները ներդրումների համար, սկսել է գործել այս տարվա սկզբից:

«Այսօր աշխարհը մտահոգված է նոր գաղափարների եւ տեխնոլոգիաների վերելքով: Մեզ հետաքրքիր են համացանցի գլոբալ նախագծերը, բարձրատեխնոլոգիական արտադրանքը մարդու գործունեության տարբեր ուղղություններում, բայց գլխավորը՝ տաղանդավոր սկսնակներն են կամ բիզնեսում կայացած մարդիկ, որոնք իրենց առջեւ դնում են բարձր նպատակներ եւ ձգտում են դրանց կատարմանը: Մենք պատրաստ ենք փնտրել նրանց ողջ աշխարհում՝ ներդնելով նրանց մեջ մեր փորձը եւ փողերը:

Մինչ օրս մենք ստացել ենք հարյուրից ավելի ամենատարբեր նախագծերի հետաքրքիր շնորհանդեսներ ուկրաինացի եւ եվրոպական՝ ներդրում որոնող հայտատերերից, եւ բոլորովին չենք պատրաստվում կանգ առնել ձեռքբերումների վրա»,-հայտնեց Չերնովեցկին:

Դիտումներ: 416 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: