ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 3 » Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը գնել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի տասը տոկոս բաժնեմասը
08:03
Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը գնել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի տասը տոկոս բաժնեմասը
Չինաստանի հիմնադրամը գնել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի տասը տոկոս բաժնեմասը
Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը գնել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի տասը տոկոս բաժնեմասը:


Չինաստանի ներդրումային կորպորացիան «Հիթրոու» օդանավակայանի կառավարումն իրականացնող Իսպանիայի ճարտարապետական «Ferrovial» ընկերությունից 414 միլիոն դոլար կազմող գումարով գնել է օդանավակայանի մայր ընկերության՝ «FGP Topco»-ի վեց տոկոս բաժնեմասերը: Գնելով նաև այլ ներդրողներին պատկանող բաժնեմասեր՝ Չինաստանի ներդրումային կորպորացիան իր մասնաբաժինը հասցրել է տասը տոկոսի:

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ` 2007 թվականին հիմնադրված Չինաստանի ներդրումային կորպորացիան, որի ակտիվները կազմում են 482 միլիարդ դոլար, համարվում է աշխարհում պետական միջոցների կառավարման ամենախոշոր հիմնադրամը, որը ստեղծվել է՝ Չինաստանի կողմից արտարժույթի կուտակված հսկա պաշարների ներդրումն իրականացնելու նպատակով:

Այս գործարքը դարձել է հիմնադրամի կողմից Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքային համակարգում կատարված երկրորդ ներդրումը: Հիմնադրամն այս տարվա սկզբին գնել էր Մեծ Բրիտանիայի ջրամատակարարման և ջրամաքրման ամենախոշոր «Thames Water» ընկերության 8,7 տոկոս կազմող բաժնեմասը:

Չինաստանի կողմից օտարերկրյա պետություններում կատարվող ներդրումները գնալով ավելի մեծ ուշադրության և ստուգումների առարկա են դառնում՝ մասամբ այն պատճառով, որ ներդրումներ իրականացնող հիմնադրամը պետության սեփականություն է: Այս ներդրումների կատարման կողմնակիցները սակայն պնդում են, որ դրանք արժանանում են նման բարձր ուշադրության աշխարհաքաղաքական պայքարի պատճառով՝ պնդելով, որ ներդրումային գործարքները շահավետ են երկու կողմերի համար:

Դիտումներ: 450 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: