ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 12 » Ցուկերբերգը Facebook-ի բաժնետոմսերի գնանկումն անվանել է «հիասթափեցնող»
16:12
Ցուկերբերգը Facebook-ի բաժնետոմսերի գնանկումն անվանել է «հիասթափեցնող»
                     

  Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընկերության բաժնետոմսերի գնի անկումն անվանել է «հիասթափեցնող»: Բաժնետոմսերի գինը գրեթե կիսով չափ ընկել է: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Agence France-Presse-ը:

Facebook-ի հիմնադիրը նաև նշել է, որ չնայած բաժնետոմսերի գնի անկմանը` ընկերությունը մտադիր է «շարունակել կատարել ամբողջ աշխարհի մարդկանց միջև կապերի ամրապնդման իր առաքելությունը»: Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս Facebook-ը կկենտրոնանա հեռախոսային հավելվածների զարգացման վրա, ինչը ներդրողներին նշանակալի եկամուտ կբերի:

Nasdaq բորսայում Facebook-ի բաժնետոմսերն առաջին անգամ տեղադրվել են 2012-ի մայիսի 18-ին, երբ ամեն արժեթուղթը գնահատվում էր 38 դոլար: Առաջին օրը ընկերության արժեթղթերի գինն աճեց, սակայն դրանից հետո այն մինչ օրս անընդհատ ընկնում է:

Սեպտեմբերի 4-ին մեկ արժեթղթի գինն ընկավ` ներկայումս հասնելով ամենցածր գնին` 18 դոլար: Սեպտեմբերի 5-ին Ցուկերբերգի հայտարարությունից հետո, որ ինքն անձամբ ընթացիկ տարում չի պատրաստվում վաճառել իր բաժնետոմսերը, դրանց գինը բարձրացավ մոտ 5 տոկոսով:

Սեպտեմբերի 11-ին շուկայի փակման ժամանակ մեկ բաժնետոմսն արժեցել է 19,43 դոլար:
Դիտումներ: 354 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: