ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 7 » Դադարեցվել է Իրանից պոլիմերային հումքի ներմուծումը Հայաստան
12:09
Դադարեցվել է Իրանից պոլիմերային հումքի ներմուծումը Հայաստան
Դադարեցվել է Իրանից պոլիմերային հումքի ներմուծումը Հայաստան Իրանից պոլիմերային հումքի ներկրման դադարեցումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Այդ մասին, նոյեմբերի 6-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վարդան Բոստանջյանը։

Նա կարծիք հայտնեց, որ Իրանից որոշ ապրանքատեսակների արտահանման դադարեցումը հնարավոր է պայմանավորված լինի որոշ բնագավառների ու նախագծերի իրականացման ընթացքում տվյալ նյութերի անհրաժեշտությամբ։

Իսկ հարցին՝ ինչպիսի բացասական հետեանքներ կունենա պոլիմերային հումքի ներկրման դադարեցումը Հայաստանի գյուղատնտեսության ու սննդի արդյունաբերության ոլորտում, նա պատասխանեց. «Եթե որեւէ ապրանքատեսակ ներկրվում է Հայաստան, ապա դա մեր երկրին անհրաժեշտ է, ուստի ներկրման դադարեցումը, հատկապես այն պարագայում, երբ տվյալ ապրանքատեսակի մատակարարը հանդիսանում է միայն Իրանը, որոշակի դժվարություններ կստեղծի գյուղատնտեսության ու սննդի արդյունաբերության ոլորտներում»:

Մասնավորապես Բոստանջյանը նշեց, որ հումքի նոր աղբյուրներ որոնելու ընթացքը կպահանջի որոշակի ժամանակ, լրացուցիչ ծախսեր ու հատկապես տրանսպորտային խնդիրներ։

Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտասահման, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի ներկրումը Հայաստան։

Դիտումներ: 358 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: