ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 21 » «Դալմա Գարդեն Մոլ» կենտրոնը կբացվի հոկտեմբերին
14:07
«Դալմա Գարդեն Մոլ» կենտրոնը կբացվի հոկտեմբերին
                     «Դալմա Գարդեն Մոլ» կենտրոնը կբացվի հոկտեմբերին

  Երեք տարի առաջ հասարակության շրջանում բավականին աղմուկ հանած «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնը, որի համար զգալի տարածք էր հատկացվել Դալմայի այգիներում, պետք է բացվեր 2010թ. երրորդ քառորդում, ապա այս տարվա գարնանը: Սակայն մինչև հիմա կենտրոնը չի հանձնվել շահագործման: 

Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին «Դալմա ինվեստ» ընկերությունից, դրա բացումը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի կեսերին, իսկ հետաձգման պատճառը բրենդային ֆիրմաներին հրավիրելու խնդիրն էր: Ընկերությունից հավաստիացրեցին, որ արդեն բավականին ֆիրմաներ արձագանքել են, և ընդհանուր տարածքի մոտ 70-80% զբաղեցված կլինի: 

Հիշեցնենք, որ այդ տարածքում այգիներ ունեցող ավելի քան 600 քաղաքացիներ բողոքում էին ընկերության փոխհատուցման քաղաքականությունից: 

«Դալմա Գարդեն Մոլ»-ի ընդհանուր 46 հզ. քառակուսի մետր տարածքից 32.6 հզ-ը օգտագործվելու է առևտրային նպատակներով: Այն ընդգրկելու է տան համար պարագաների և կենցաղային տեխնիկայի սուպերմարկետներ, հագուստի բուտիկներ, հիպերմարկետ, կինոդահլիճներ, խաղասրահներ, սրճարաններ, ռեստորան, արագ սննդի կենտրոններ և այլն: Կենտրոնի կառուցապատման ներդրումների ընդհանուր ծավալը մոտ 35 մլն դոլար է:
Դիտումներ: 373 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: