ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 22 » Դալմայի այգիներում շինարարական ոչ մի նախագիծ չի անցել բնապահպանական փորձաքննություն
12:32
Դալմայի այգիներում շինարարական ոչ մի նախագիծ չի անցել բնապահպանական փորձաքննություն
                       Դալմայի այգիներում շինարարական ոչ մի նախագիծ չի անցել բնապահպանական փորձաքննություն. Ռուզան Ղազարյան

  Դալմայի այգիներում մինչև հիմա սկսված շինարարական ոչ մի նախագիծ ոչ մի անգամ շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննություն չի անցել: Ինչպես«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Դալմա-Սոնա» մշակութային հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը, բնապահպանական փորձաքննություն չի արվել նաև կառուցվող նոր մայրուղու համար, և հիմա հետին թվով չեն կարող փաստաթուղթ ներկայացնել ու ասել, որ դրա ազդեցությունը դրական է լինելու, կամ բացասական ազդեցությունը աննշան է լինելու, կամ կարելի է չեզոքացնել: 

Ռ.Ղազարյանի բնորոշմամբ` Դալմայի այգիները, պատմական առումով, 6000-ամյա անտառ էր, թեև այն մրգատու ծառերից էր բաղկացած, և դնել մասնատել քաղաքաշինական օբյեկտների համար՝ անթույլատրելի է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մարդկային ժառանգության առումով:

«Նման բան աշխարհի որևէ այլ վայրում չեք հանդիպի, նման անտառ չկա, որ պտղատուներից և խաղողի թփերից լինի: Ելք հաստատ կարող էին գտնել, որ այդ մայրուղին ինչ-որ այլ տեղով անցներ, կամ կարող էին վերգետնյա՝ օդային ճանապարհ կառուցել: Մեր ներդրողները լավ էլ հարուստ են և կարող էին ցանկության դեպքում վերգետնյա կասկադային ճեպընթաց ճանապարհ կառուցել, որը հնարավորություն կտար քաղաքի տրանսպորտային բեռնաթափման համար: Հիմա ճանապարհի կողքերին կառուցապատում կիրականացվի և անտառը հետզհետե կվերանա»,- նշեց Ռ. Ղազարյանը:
Դիտումներ: 556 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: