ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 4 » Դեղերի մասին նոր օրենքը կարող է սահմանափակել մրցակցությունը դեղերի շուկայում. «Էսկուլապի» տնօրեն
13:27
Դեղերի մասին նոր օրենքը կարող է սահմանափակել մրցակցությունը դեղերի շուկայում. «Էսկուլապի» տնօրեն
Դեղերի մասին նոր օրենքը կարող է սահմանափակել մրցակցությունը դեղերի շուկայում. «Էսկուլապի» տնօրեն«Դեղերի մասին» օրենքի նախագիծը կարող է լրջորեն վնասել մրցակցությանը դեղերի շուկայում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էսկուլապ» ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ 1996 թ. ընդունված ու ներկայում գործող օրենքը հնացել է եւ շտկումների կարիք ունի, սակայն շրջանառության մեջ մտած նոր նախագիծն անընդունելի կետեր է պարունակում:

Այսպես՝ սահմանվել է, որ ներկրողները միջնորդավորված մատակարարից դեղ ներկրելու իրավունք չունեն, դա պետք է անեն կամ արտադրողից, կամ արտադրողի համաձայնությամբ՝ այլ մատակարարից: Սակայն, Գ. Գրիգորյանի կարծիքով, դա էապես սահմանափակում է մրցակցությունը, արտադրողին ու նրա ներկայացուցչին հնարավորություն է տալիս գին թելադրել:

Հայտնի է, որ  եվրոպական դեղարտադրողները տարբեր տարածաշրջանների առաջարկում են տարբեր փաթեթավորմամբ եւ տարբեր գներով դեղեր: Հայաստանը հաճախ հայտնվում է բարձր գնային տարածաշրջանում, ու մեր ընկերությունները հնարավորություն են ստանում նույն դեղը ավելի էժան ներկրել այլ տարածաշրջանից: Օրինակ՝ շվեյցարական «Վոլտարենն» ավելի նպատակահարմար է ձեռք բերել Լեհաստանի պահեստներից, քան անմիջապես արտադրողից:

Գ. Գրիգորյանն ասում է, որ ներկայումս իրենք նման հնարավորություն ունեն, սակայն եթե օրենքը ներկա խմբագրմամբ ընդունվի՝ այդ հնարավորությունից կզրկվեն: Իսկ դա իր հերթին կհանգեցնի որոշ դեղերի թանկացման:

Դիտումներ: 381 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: