ՈՒրբաթ, 17.05.2024, 08:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 8 » Դոլարայնացման մակարդակը սկսել է նվազել
16:32
Դոլարայնացման մակարդակը սկսել է նվազել

Դոլարայնացման մակարդակը սկսել է նվազելՀոկտեմբերին Հայաստանի ֆինանսական համակարգում արձանագրվել է դոլարայնացման մակարդակի նվազում:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի՝ հոկտեմբերին դոլարայնացման ցուցանիշը նվազել է բոլոր 5 ուղղություններով, ինչը 2012 թ. առաջին անգամ է տեղի ունենում:

Սակայն, ընդհանուր առմամբ, դոլարայնացման աստիճանը Հայաստանում ներկայում ավելի բարձր է, քան 2011 թ. վերջերին:

Դոլարայնացման ամենաբարձր մակարդակ պահպանվում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով: Ներկայում ժամկետային ավանդների 74,3%-ը պահվում է արտարժույթով, ինչը բավական բարձր ցուցանիշ է (նախորդ ամսվա նկատմամբ կա 0,3% նվազում): Համեմատության համար՝ ցպահանջ ավանդների միայն 54.3%-ն է պահվում արտարժույթով:

Ընդհանուր առմամբ՝ բոլոր ավանդների (ներառյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ժամկետային եւ ցպահանջ ավանդներ) 62,6%-ը դեռեւս արտարժութային է:

Վարկերի մեծ մասը նույնպես արտարժույթով է տրվում՝ 63,7%-ը: Անցյալ տարի այդ ցուցանիշը 60%-ը չէր գերազանցում, սակայն այս տարվա հունիսին այն հասավ ռեկորդային՝ 64% մակարդակի, այնուհետ սկսեց նվազել;


Դիտումներ: 362 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: