ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 7 » Էկոնոմիկայի նախարարությունը խոշոր տուգանքներ է կիրառել «Երեւան Սիթի» եւ «ՍԱՍ» սուպերմարկետների նկատմամբ
18:52
Էկոնոմիկայի նախարարությունը խոշոր տուգանքներ է կիրառել «Երեւան Սիթի» եւ «ՍԱՍ» սուպերմարկետների նկատմամբ
Էկոնոմիկայի նախարարությունը խոշոր տուգանքներ է կիրառել «Երեւան Սիթի» եւ «ՍԱՍ» սուպերմարկետների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 900 հազ. դրամ տուգանք է նշանակել «Ալեքս գրիգ» եւ 800 հազ. դրամ՝ «ՍԱՍ գրուպ» ընկերությունների նկատմամբ:

«Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ տուգանքը պայմանավորված է «Երեւան սիթի» սուպերմարկետներում մի շարք ապրանքատեսակներ (խաղալիքներ, լվացող, մաքրող միջոցներ, էլեկտրական սարքավորոմներ) առանց համապատասխանության սերտիֆիկատի եւ հայերեն մակնշման վաճառքի փաստով: Նույն պատճառաբանությամբ տուգանել են նաեւ «ՍԱՍ գրուփին»:

Ընդհանուր առմամբ՝ շուկայի վերահսկողության տեսչությունը հունվար-փետրվարին ստուգել է 30 ընկերություններ, տուգանք նշանակվել է 15-ի նկատմամբ՝ ընդհանուր 3,1 մլն դրամի չափով:

Տուգանված են նաեւ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող հայտնի ընկերություններ՝ «Տեխնոլայֆն» ու «Վի Էլ Վի Սենթրը»: Սակայն նրանց նկատմամբ կիրառված տուգանքը մեծ չէ՝ համապատասխանաբար 100 հազ. եւ 130 հազ. դրամ:

100 հազ. դրամ տուգանք է նշանակվել «Երեւանի ոսկերչական գործարան 1-Գնոմոն» ընկերության նկատմամբ՝ չափման միջոցների անհամապատասխանության պատճառով:

Դիտումներ: 420 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: