Կիրակի, 19.05.2024, 05:04 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 24 » Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությանը
22:35
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակը Մաքսային Միության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրային հարաբերություններում տեխնիկական

խոչընդոտների վերացման հնարավորությունների քննարկումն էր:

 

Մեծապես կարևորելով Մաքսային Միության անդամ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ իր գործունեությամբ օժանդակելու է ոլորտում առավել բարենպաստ միջավայրի ապահովման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար և իր աջակցությունը հայտնել համատեղ աշխատանքների իրականացման գործում: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում առկա ներուժին ծանոթանալու նպատակով եղել է փորձարկման լաբորատորիաներում և որակի ենթակառուցվածքների այլ հաստատություններում:

 

Հանդիպմանը զրուցակիցները վստահություն են հայտնել, որ այցի շրջանակներում կայացած քննարկումների արդյունքում կհստակեցվեն համագործակցության հետագա ուղղությունները:

Դիտումներ: 362 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: