ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Փետրվար » 11 » Էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Լույս» հիմնադրամի տնօրենին
21:15
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Լույս» հիմնադրամի տնօրենին

Փետրվարի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և «Լույս»

 հիմնադրամի գործառնությունների ղեկավար Գայանե

 Ղումաշյանը:

 

Ժաքլին Կարաասլանյանը նախարարին համառոտ

 ծանոթացրել է «Լույս» հիմնադրամի գործունեությանը`

 ներկայացնելով ընթացիկ աշխատանքը, ուսանողների կողմից իրականացրած և արդեն իսկ

 հաջողված ծրագրերը, այդ թվում և Հայաստանի մարզերում, առավել հետաքրքիր

 նախաձեռնություններն ու նախագծերը: Նա նշել է, որ հիմնադրամը հինգ տարեկան է և հասցրել է բարի համբավ ձեռք բերել Հայաստանում և նրա սահմաններից դուրս իր ուսանողների հաղթանակների, ստեղծագործ գաղափարների շնորհիվ: 

Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ «Լույս»-ի կրթաթոշակներ ստացած և աշխարհի լավագույն բուհերում ուսում ստացած ուսանողների 30%-ը որպես կանոն շարունակում է ուսումը ասպիրանտուրայում, 10%-ն աշխատում է աշխարհի խոշոր ընկերությունների համար, իսկ 60%-ը ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Հայաստան` գիտելիքներն այստեղ ներդնելու ցանկությամբ:

Տիկին Կարաասլանյանը ներկայացրել է «Լույս» հիմնադրամի «Լիվինգ արտ. զարգացող տնտեսություն» նախագիծը, որը նախատեսվում է իրականացնել Գյումրիում, և առաջարկել է նախարարին Էկոնոմիկայի նախարարության հետ միասին ձեռնամուխ լինել ծրագրի իրագործմանը: 

Վարհրամ Ավանեսյանը ողջունել է համագործակցության վերաբերյալ տիկին  Կարաասլանյանի առաջարկը` նշելով, որ նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել և քննարկել բորոր հետաքրքիր գործնական առաջարկությունները գործարար ծրագրերի տեսքով: Նախարարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել` օգտագործելով հիմնադրամի ներուժը նախարարության իրավասության տարբեր ճյուղերում և Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում:

 

Էկոնոմիկայի նախարարը հանձնարարել է հանդիպմանը ներկա գտնվող նորանշանակ փոխնախարար Սերգեյ Ավետիսյանին աշխատել «Լույս» հիմնադրամի ղեկավարության հետ և ներկայացնել հնարավոր համագործակցության շրջանակները:     
Դիտումներ: 507 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: