ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 1 » ԵԱՀԿ-ն կաջակցի Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը
17:07
ԵԱՀԿ-ն կաջակցի Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը
                                        ԵԱՀԿ-ն կաջակցի Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը

  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ) ս.թ. օգոստոսից կաջակցի մարզպետարանին մարզի տնտեսության դիվերսիֆիկացման և հանքարդյունաբերության հետ առնչվող տնտեսական անվտանգության ռիսկերի հաղթահարման գործում, հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակից։
«Թեև հանքարդյունաբերությունը ունի լուրջ դրական ազդեցություն մարզի և պետության տնտեսության վրա, սակայն այն պարունակում է նաև տնտեսական և բնապահպանական ռիսկեր, քանի որ ստեղծում է կախվածություն մեկ արդյունաբերական ճյուղից և սահմանափակում գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման հնարավորությունները»,– ասել է ԵԱՀԿ ԾԻԳ-ի համակարգող Արմեն Շահբազյանը:

Նա նաև նշել է, որ մարզի համար չափազանց կարևոր է պլանավորել աշխատատեղեր այլ ոլորտներում, երբ սպառվեն հանքային ռեսուրսները:

ԵԱՀԿ-ն խորհրդատվություն կտրամադրի Սյունիքի մարզպետարանին` մարզի տնտեսության դիվերսիֆիկացման պլանի մշակման գործում, որը ցույց կտա այլ ոլորտների զարգացման ուղղությունները:

Ծրագրի հիմքում կլինի մրցունակ ռեսուրսների և դրանց կապիտալիզացիայի հնարավորությունների վերլուծությունը, ինչը կօգնի ՀՀ կառավարությանը և դոնորներին հստակեցնելու ներդրումային առաջնահերթությունները և ավելի արդյունավետ դարձնելու զարգացմանն ուղղված ջանքերը:

Դիվերսիֆիկացման պլանը, որն ակնկալվում է մշակել մինչև տարվա վերջ, համահունչ կլինի մարզի գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և ազգային Կայուն զարգացման ծրագրի հետ և կօգնի հասնելու նախանշված ցուցանիշներին:

ԵԱՀԿ ԾԻԳ-ը հիմնադրվել է Սյունիքում 2006թ. հունիսին` աջակցելու մարզում տնտեսական և բնապահպանական ծրագրերի իրականացմանը և օժանդակելու մարզի տնտեսական զարգացմանը, բնապահպանական իրազեկվածությանն ու մասնակցությանը և հակազդելու գյուղական աղքատությանը:
Դիտումներ: 358 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: