ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 21 » ԵՄ-Հայաստան. Մարտահրավերները եվ հնարավորությունները
16:11
ԵՄ-Հայաստան. Մարտահրավերները եվ հնարավորությունները

                                                                      

  Հուլիսի 20-ին ԵՄ խորհրդատվական խումբը և ՀՀ Էկոնոմիկային նախարարությունը համատեղ կազմակերպել էին սեմինար` նվիրված ԵՄ և Հայաստանի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցային գործընթացի մարտահրավերներին և վերջինիս ընձեռած հնարավորություններին:

 

Սեմինարին մասնակցել են և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունից Օննո Սիմոնսը:

 

Սեմինարի նպատակն էր վերլուծել բոլոր հնարավորությունները, որ կարող է այս գործընթացը բացել Հայաստանի առջև, ինչպես նաև քննարկել մարտահրավերները ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու ճանապարհին:

 

Շահագրգիռ կողմերի իրազեկությունը բարձրացնելու նպատակով սեմինարին հրավիրվել էին մասնակցելու ներկայացուցիչներ բիզնես ասոցիացիաներից, տնտեսվարող սուբյեկտներից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև միջազգային առևտրի և նեդրումների ոլորտի կանոնակարգման և կառավարման գործընթացում ներգրավված պաշտոնյաներ:

 

ԽՀԱԱՀ-ն ուղղված է վերացնելու ոչ սակագնային խոչընդոտների մեծ մասը` ԵՄ ներքին շուկային համահունչ ԵՄ կանոնակարգերի և ստանդարտների որդեգրման և ներդրման միջոցով: Հաջողություն ապահովելու նպատակով ԽՀԱԱՀ-ի շրջանակներում հասցեագրվելու են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ներմուծման մենաշնորհները, մաքսային ոլորտի արդիականացումը և առևտրի դյուրացումը: Այս գործոնների թվում են շուկաների արդյունավետ ազատականացումը, սանիտարական և բուսասանիտարական և առևտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտի ԵՄ կանոնակարգերի իրականացումը, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտաքին ներդրողների ներգրավումը:

 

Վերը նշված բոլոր խնդիրները առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերել Հայաստանի համար սկսած այն պահից, երբ 2012 թվականի փետրվարին ԵՄ առևտրի քաղաքականության կոմիտեն հաստատեց ԽՀԱԱՀ ուղղությամբ բանակցությունների մեկնարկը: Բանակցությունների առաջին փուլն ընթացավ Բրյուսելում 2012 թվականի հունիսի 19-ից 20-ը, որը հաջորդում էլ մայիսին տեղի ունեցած զրո փուլի նախապատրաստական հանդիպմանը: Ուրբաթ օրը կայացած սեմինարի ընթացքում ուսումնասիրվել են ԽՀԱԱՀ բանակցային գործընթացի տարրերը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների վրա ազդեցությունը: Եղան հատուկ բաժիններ` նվիրված սննդամթերքի անվտանգության, առևտրի տեխնիկական խոչընդոտների, առևտրի դյուրացման, ինչպես նաև որակի ենթակառուցվածքի և մաքսային ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին:

Դիտումներ: 410 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: