ՈՒրբաթ, 17.05.2024, 06:51 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 25 » Երբ Libor-ը թանկանում է, միանշանակ կծանրացնի ՀՀ արտաքին պարտքի վիճակը
16:20
Երբ Libor-ը թանկանում է, միանշանակ կծանրացնի ՀՀ արտաքին պարտքի վիճակը
                         Երբ Libor-ը թանկանում է, միանշանակ կծանրացնի ՀՀ արտաքին պարտքի վիճակը

 Այս տարվա վերջին ՀՀ արտաքին պարտքը կկազմի 3.9 մլրդ դոլար, 2013-ին կգերազանցի 4 մլրդ դոլարը, 2014-ին՝ 4 մլրդ 200 մլն դոլար, 2015-ին՝ 4.5 մլրդ դոլար։ 2013-2015թթ. պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի համաձայն՝ Հայաստանն անցնում է միջին եկամուտ ունեցող երկրների շարք և արտաքին պարտքի մեջ կարող է էականորեն աճել ոչ արտոնյալ լողացող բարձր տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը: 

Նման վարկ է, օրինակ, ռուսական 500 մլն դոլար վարկը, որի արտոնյալ ժամկետն ավարտվում է հենց 2013 թ-ին և ՀՀ-ն պետք է սկսի դրա սպասարկումը: Վարկը տրվել է 15 տարի մարման ժամկետով, Libor +3% տոկոսադրույքով:

ՀՀ արտաքին պարտքի սպասարկման ու մարման խնդիրը բարդացնում է միջազգային դրությունը՝ կապված Libor-ի (Libor-ը լոնդոնյան շուկայում այն տոկոսն է, որով բանկերն իրար փող են տալիս) շուրջ առաջացած սկանդալի հետ, որում ներքաշված են այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են բրիտանական Barclays-ը, HSBC-ին կամ «Դոյչե բանկ»-ը: ԱՄՆ հատուկ ծառայությունների հայտարարության համաձայն՝ պարզվել է, որ խոշոր բանկերը կարողանում են ազդել Libor-ի վրա, այսինքն` միասին պայմանավորվում են, օրինակ, 8%-ով վարկ են տալիս, հետո 3%-ը վերադարձնում, որպեսզի տոկոսադրույքը բարձր մնա և այլ վարկառուներին բարձր տոկոսով տան վարկ: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ այս իրավիճակը, երբ Libor-ը թանկանում է, միանշանակ կծանրացնի ՀՀ արտաքին պարտքի վիճակը՝ Libor-ը կաճի, ու վարկ վերցնելն ավելի դժվար կլինի: Միաժամանակ, եթե Libor-ն աճում է, ապա աճում է նաև վարկի սպասարկումը: 

2013 թ. ՀՀ ամբողջ արտաքին պարտքը սպասարկելու համար հարկավոր է 850 մլն դոլար: Միայն պետական պարտքը 450 մլն դոլար է: 850 մլն դոլարը մեր ՀՆԱ-ի 7.5%-ն է, որը գնում է արտաքին պարտքի սպասարկման համար, իսկ Հ. Բագրատյանի հաշվարկով՝ Libor-ի յուրաքանչյուր 1% աճը մեզ համար համարժեք է լրացուցիչ 100 մլն դոլարի, որ պետք է վճարենք որպես տոկոսադրույք:
Դիտումներ: 445 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: