ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 18 » Երեվանում կայացել է ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական` 12-րդ նիստը
19:10
Երեվանում կայացել է ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական` 12-րդ նիստը

2013թ. ապրիլի 18-ին Երևանում սկսվեց ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական` տասներկուերորդ նիստի աշխատանքը:

 

 

Նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից` Եվրոպական Հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն (Luc Pierre Devigne):

 

Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ընդհանուր մակրոտնտեսական զարգացումները Հայաստանի Հանրապետությունում, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությանը, երկկողմ առևտրին և ԵՄ Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին (GSP+) վերաբերող հարցեր:

 

Կողմերը կանդրադառնան ստանդարտացման, տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության հավաստման, սանիտարական և բուսասանիտարական միջոցների, մտավոր սեփականության, պետական գնումների, ներդրումային միջավայրի բարելավման, ընկերությունների հիմնադրման, հաշվապահության և աուդիտի, ֆինանսական ծառայությունների, կապիտալի տեղաշարժի և ընթացիկ վճարների ոլորտներին առնչվող խնդիրներին: Նիստի օրակարգում են նաև բարեփոխումները և զարգացումները հարկային և մաքսային ոլորտներում, համագործակցությունը վիճակագրության ոլորտում, մրցակցության, ձեռնարկությունների ոլորտում իրականացվող քաղաքականության և ԵՄ տեխնիկական աջակցության հարցերը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

 

Լրացուցիչ տեղեկատվություն

 

ՀՀ-ԵՄ Առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հիմնադրման վերաբերյալ որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Հանձնաժողովի ու նրա անդամ պետությունների միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա ստեղծված ՀՀ-ԵՄ Համագործակցության կոմիտեի առաջին նիստի ընթացքում: Ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում` 2000 թվականիի հուլիսի 18-ին:



Դիտումներ: 364 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: