ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 18 » Երեւանի բյուջեն առաջիկա չորս տարում 80 մլրդ դրամից հնարավոր է հասցնել 400 մլրդ-ի. Արծվիկ Մինասյան
13:49
Երեւանի բյուջեն առաջիկա չորս տարում 80 մլրդ դրամից հնարավոր է հասցնել 400 մլրդ-ի. Արծվիկ Մինասյան
Երեւանի բյուջեն առաջիկա չորս տարում 80 մլրդ դրամից հնարավոր է հասցնել 400 մլրդ-ի. Արծվիկ ՄինասյանԵրեւանի բյուջեն առաջիկա 4 տարում հնարավոր է 80 միլիարդից դարձնել 400 միլիարդ: Այս մասին, այսօր` ապրիլի 18-ին, քննարկում-ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Երեւանի բյուջեի խնդիրներից: Նրա խոսքով՝ այդ գումարների 75 տոկոսը Երեւանը կստեղծի, 25 տոկոսը՝ կենտրոնական բյուջեից կգա, այնինչ այսօր համայնքներից Երեւանի բյուջեի ընդամենը 30 տոկոսն է գոյանում:

ՕԵԿ ներկայացուցիչ Ջուլիետա Թադեւոսյանն էլ նշեց, որ Երեւանի բյուջեն կարելի է ավելացնել տնտեսվարող սուբյեկտների շահութահարկերից, ինչպես նաեւ քաղաքը կարող է ունենալ հարկային կենտրոնացված մարմին:

ԲՀԿ-ական Պողոս Փլավչյանի խոսքով այն տուրքերը, որոնք բնակիչները վճարում է, պետք է գնա համայնքային բյուջե, ոչ թե՝ պետական: «Պետք  է նաեւ լուրջ համգործակցություն ապահովել մասնավոր սեկտորի հետ»,-հավելեց նա:

«Բարեւ Երեւան» դաշինքը ներկայացնող Սիմոն Ղոնախչյանի համոզմամբ՝ իրենց առաջարկած բյուջեն ծրագրային բյուջետավորման վրա հիմնված պետք է լինի, այնինչ հիմա կազմվում են ծրագրեր, որոնց արդյունավետության մասին դժվար է խոսել: Նա նաեւ առանձնացրեց բյուջեի վերահսկողության մեխանիզմները:

«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ Երեւանի բյուջեն տարեկան 9 մլրդ դրամով հնարավոր է ավելացնել տրանսպորտային հարկերի արդյունքում, նաեւ այլ ոլորտների հաշվին:

«Համայքների ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանն էլ ասաց, որ քաղաքի բյուջեն անսահման կատարելագործման կարիք ունի, իսկ եկամուտների ավելացման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, հավելելով, որ իրենք այն եզակի կազմակերպությունն են, որ 2011-1012թթ-ին  Երեւանի բյուջետային ծրագերի մոնիթորինգ է անցկացրել եւ ցանկություն ունեցողները կարող են ազատ ծանոթանալ դրան:

ՀՀԿ-ական Վահե Նիկոյանն էլ նշեց, որ Երեւանի բյուջեն եկամուտների առումով  80 մլրդ դրամ է, իսկ ծախսերի առումով՝ 66 մլրդ, շեշտելով, որ բյուջեն հրապարակային է եւ թափանցիկ:

Դիտումներ: 514 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: