ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 5 » Երեւանի էլիտար կենտրոնում ստանդարտ առանձնատունը էժանացել է մոտ 32 հազ. դոլարով
14:49
Երեւանի էլիտար կենտրոնում ստանդարտ առանձնատունը էժանացել է մոտ 32 հազ. դոլարով
  Այս տարվա հունվարին Երեւանում առանձնատների քմ-ի միջին շուկայական գինն ավելացել է 2 հազ. դրամով կամ 0,7%-ով: Սակայն սխալ կլիներ այդ փոքր տեղաշարժի հիման վրա եզրահանգումներ անել առանձնատների թանկացման մասին:

Ընթացիկ տարվա հուլիսին մայրաքաղաքում առանձնատների 1 քմ-ի  արժեքը կազմել է  275,6 հազ. դրամ կամ 668 դոլար: Բնակարանների մասով այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 258,4 հազ. դրամ եւ 626 դոլար: Հասկանալի է, որ գների միջեւ տարբերությունը պայմանավորված է ստանդարտ առանձնատան հողամասով: Նշենք, որ ստանդարտ առանձնատունը ենթադրում է 250քմ տարածք եւ  400 քմ տնամերձ հողամաս:

Այսպիսով, մայրաքաղաքում ստանդարտ առանձնատան միջին գինը ընթացիկ տարվա հուլիսին կազմել է 167 հազ. դոլար այն դեպքում, երբ ստանդարտ բնակարանի` 63,1 քմ, արժեքը` 39,5 հազար:

Հասկանալի է նաեւ, որ էլիտար կենտրոնում առանձնատների գներն ամենաբարձրն են մայրաքաղաքում:  Այսպես, ընթացիկ տարվա հուլիսին Կենտրոն վարչական շրջանում ստանդարտ առանձնատների միջին շուկայական արժեքը կազմել է 281 հազ. դոլար, ինչը 1,6 անգամ գերազանցում է մայրաքաղաքային միջին շուկայական գինը:

Գների վրա իր ազդեցությունն է թողնում ԱՄՆ դոլարի ամրապնդումը հայկական դրամի նկատմամբ, քանի որ մեզ մոտ առքուվաճառքի շատ գործարքներ իրականացվում են հենց դոլարով:

Ելնելով այս ենթադրություններից, գալիս ենք այն համոզման, որ առանձնատների իրական գինը նվազել է: Այս հիպոթեզի օգտին է  առանձնատների` դոլարով արտահայտված գների կտրուկ նվազումը, ինչն ակնհայտ երեւում է ստորեւ ներկայացված  գծապատկերից:

Այսպիսով, եթե վաճառքի ժամանակ գործարքը կատարվել է դոլարով, ապա վաճառողները տուժել են, իսկ գնորդները տնտեսել  որոշակի գումար: Երեւանի էլիտար Կենտրոն շրջանում այսպիսով առանձնատան գինը նվազել է 31,8 հազ. դոլարով, իսկ Երեւանում միջինը` 19,4 դոլարով:

Այսպիսով, «կանաչով» առանձանատուն ձեռք բերողները ակնհայտ առավելություն ունեն դրամով ձեռքբերողների նկատմամբ: Անկասկած, այդ փաստը կարող է  խթանել օտարերկրացիների կողմից Երեւանում առանձնատների գնումը:

Դիտումներ: 360 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: