ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 6 » Երեւանի քաղաքապետարանի եւ «Յուքոմ» ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր
12:56
Երեւանի քաղաքապետարանի եւ «Յուքոմ» ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Երեւանի քաղաքապետարանի եւ «Յուքոմ» ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիրԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ «Յուքոմ» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է քաղաքապետարանի եւ մասնավոր հատվածի միջեւ քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում առկա համագործակցությունն ու ընդլայնման հնարավորությունները:

«Ողջունելի է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ «Յուքոմ»  ընկերության միջեւ համագործակցության արդյունքում ստացված առաջին նախագիծը հաջողությամբ ավարտվեց: Դպրոցների վերազինումը նոր տեխնոլոգիաներով եւ համացանցի հասանելիությունը ժամանակի պահանջն է: Համոզված եմ, որ փոխգործակցությունը կունենա շարունակական բնույթ»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականությունը` քաղաքապետն առանձացրել է վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում` մասնավորապես այգիներում եւ պուրակներում, անվճար ինտերնետի ապահովման ծրագրի ընդլյանումը:

«2013 թվականի ծրագրերում մենք նախատեսում ենք նոր այգիների հիմնել ու, նաեւ բնակիչների առաջարկություններից եւ ցանկություններից ելնելով,  WiFi համակարգերի միջոցով ապահովել դրանք ինտերնետ ծածկույթով»,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ քաղաքապետարանի աջակցությամբ ընկերությունն ակնկալում է նոր համատեղ ծրագրերի իրականացում:

«Մենք պատրաստ ենք մայրաքաղաքում կատարելու նոր ներդրումներ, որոնք կնպաստեն ինչպես մայրաքաղաքի զարգացմանը, այնպես էլ կծառայեն բնակչությանն կյանքն առավել հարմարավետ դարձնելուն»,-նշել է Հայկ Եսայանը: 

Համագործակցության ընդլայնման, սփյուռքի եւ Երեւանի դպրոցականների, ինչպես նաեւ ուսուցիչների միջեւ շփման նոր հարթակի ձեւավորման, փորձի փոխանակման ու համատեղ այլ ծրագրերի իրականացմանը համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ընկերությունը մայրաքաղաքի եւս 15 դպրոցներում կատարելու է համապատասխան ներդրում` ապահովելու տեխնիկապես հագեցած լսարաններ:

Դիտումներ: 411 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: