ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 5 » Երեւանում առանձնատների գները նվազո՞ւմ են
10:27
Երեւանում առանձնատների գները նվազո՞ւմ են
Երեւանում առանձնատների գները նվազո՞ւմ ենԱռաջին հայացքից մայրաքաղաքի առանձնատների շուկայում նոր տարվա սկզբից հակասական տեղաշարժեր են արձանագրվել գների ձեւավորման առումով: Նշենք, որ ընդհանուր առմամբ Երեւանում առանձնատների մեկ քմ-ի գինը հունվարին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, աճել էր 11,8  հազ. դրամով կամ  4,4%-ով:

Ի դեպ, բնակարանների եւ առանձնատների գների միջեւ կտրուկ տարբերություններ չկան: Այսպես, ընթացիկ տարվա հունվարին բնակարանի 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 266,4 հազ. դրամ,  «ընդամենը»  15,9 հազ. դրամով ավելի առանձնատների միջին գներից, որը կազմել է 282,3 հազ. դրամ: Այսպիսով, եթե ստանդարտ բնակարանի (63,1քմ) միջին շուկայական գինը հունվարին կազմել է 9,2 մլն դրամ, ապա ստանդարտ առանձնատունը`  71 մլն դրամ:

Դիտարկվող շրջանում առանձնատների ամենաշատ թանկացումն արձանագրվել է «Ավան» վարչական շրջանում: Այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, 1քմ-ի գինն աճել է  18,0  հազ. դրամով կամ 7,2%-ով: Այնուհետեւ հաջորդում են «Քանաքեռ Զեյթունը»-ը` 16,1 հազ. դրամով կամ  5,9%-ով, «Էրեբունին»` 15,2 հազ. դրամով կամ  6,9%-ով: Ամենաքիչ ցուցանիշը` 1,9% աճ, արձանագրվել է «Նուբարաշենում»:

Ինչ վերաբերում է  էլիտար «Կենտրոն» վարչական շրջանին,  ապա այստեղ միջին ցուցանիշներ են արձանագրվել. աճը կազմել է 11,3  հազ.  դրամ կամ 2,5%-ով: Ընթացիկ հունվարի տվյալներով`առանձնատների «քառակուսին» այս շրջանում 1,7 անգամ գերազանցել է միջին մայրաքաղաքային ցուցանիշը: Վարկանիշային ցուցակում երկրորդը «Արաբկիրն» է` «ընդամենը»  1,3 անգամ:

Ընդհանուր առմամբ, հունվարին բնակարանի գնորդների համար կարծես բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Սակայն  պետք է հաշվի առնել, որ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ ամրապնդվել է 19 դրամով կամ 4,9%-ով: Ինչպես նշվեց վերը,  առանձնատների «քառակուսու» միջին գինն աճել է 4,4%-ով: Աճի տեմպերի տարբերությունը 0,5 տոկոսային կետով, կանխորոշել է  դոլարային համարժեքով  բնակարանի միջին գների նվազումը:

Դոլարային համարժեքով մեկ քառակուսու միջին շուկայական արժեքը Երեւանի վարչական շրջաններից մեծ մասում նվազել է:  Ընդ որում  ամենամեծ անկումն արձանագրվել է էլիտար «Կենտրոն» թաղամասում` 28  դոլար «քառակուսու» համար: Երկրորդ տեղում է  «Արբակիրը»` 25 դոլարով:  Արդյունքում մայրաքաղաքում  առանձնատան 1 քմ միջին շուկայական  արժեքը տարվա ընթացքում նվազել է  4 դոլարով:

Այս տվյալների հիման վրա կարելի է անել հետեւյալ եզրահանգումը. ընթացիկ տարվա հունվարին շարունակվել են անշարժ գույքի շուկայում անցած տարիների միտումները:  Այսինքն, շուկայական գները դոլարային համարժեքով անշեղորեն նվազում են, միժամանակ նկատվում է  պահանջարկի հոսք թանկարժեք կենտրոնից դեպի ծայրամասեր:

Ստորեւ ներկայացվող գծապատկերներում ներկայացվում են մի շարք ցուցանիշներ` առանձնատների շուկայական արժեքի վերաբերյալ:

Ալբերտ Խաչատրյան

Դիտումներ: 354 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: