ՈՒրբաթ, 17.05.2024, 05:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 5 » Երեւանում բնակարան վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները
13:50
Երեւանում բնակարան վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները
Երեւանում բնակարան վաճառողներն ավելի շատ են, քան գնորդներըԱնշարժ գույքի շուկայի վիճակի կարեւոր ցուցանիշներից մեկը առքուվաճառքի գործարքների քանակն է: Այդ ոլորտում միտումները, մինչճգնաժամային 2007թվականից մինչեւ 2012թ-ը, հետեւյալն են` բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են  2 հազ. միավորով կամ 20%-ով:

Եթե դիտարկենք առքուվաճառքի գործարքների դինամիկան, ապա նկատվում է երեք փուլ. 2007 թ-ից նկատվում է կտրուկ անկում,  որն այնուհետեւ փոխարինվում է 2010-2011թթ. վերելքով, եւ նորից անկում անցած տարի:

Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում բնակարաններ վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները:  Սկզբունքորեն, բանակարանի սեփականատերը նաեւ գնորդ է հանդիսանում, եթե, իհարկե, քաղաքից չի արտագաղթում  ծայրամասեր կամ ընդհանրապես լքում երկիրը:

Արտագաղթի գործոնը որոշակի ազդեցություն է ունենում բնակարանների գների ձեւավորման վրա: Հասկանալի է, որ որքան շատ են երկրից հեռացողները, այնքան ավելի շատ բնակարաններ են հանվում վաճառի եւ, որպես կանոն, համեմատաբար էժան գներով, քանի որ վաճառքը  հիմնականում տեղի է ունենում հապճեպ:

Կասկած չկա, որ նշված գործոնն ազդում է  բնակարանների միջին գնի վրա: Գների վրա ազդող մյուս գործոնը ԱՄՆ դոլարի փոխարժեքն է: Քանի որ հաճախ անշարժ գույքի ձեռք բերման գործարքները կատարվում են հենց այդ արժույթով: Ընդ որում, վերջին տարիներին Հայաստանում դոլարը հետեւողականորեն ամրապնդվել է, ինչն իր շտկումներն է մտցրել շուկայում:

Ինչպես երեւում է գծապատկերից, դոլարի  գիծը հստակ ձգտում է  դեպի վեր: Իսկ ահա մայրաքաղաքում միջին  շուկայական գների շեղ գիծը (դրամով)  իջնում է դեպի ներքեւ: Ամենայն հավանականությամբ, սա  նշանակում է  իրական գների անկում գնորդների եւ վաճառողների համար: Այս հաշվարկների համար օգտագործվում են մայրաքաղաքում ստանդարտ` 63,1քմ բնակարանի պարամետրերը:

Այսպիսով, հետազոտվող շրջանում (2007-2012 թթ.) առավել մեծ անկումը շուկայում  արձանագրվել է  «Կենտրոն» վարչական շրջանում`  18 հազ. դոլար, իսկ ամենաքիչը` «Նուբարաշենում»` 1,1 հազ. դոլար:   Սակայն վերջինս գները բնորոշ չեն մայրաքաղաքի բնակարանային շուկային` անբարենպաստ պայմանների պատճառով: Եթե հաշվի չառնվի այդ ծայրամասը, ամենաքիչ անկումն արձանագրվել է «Ավան» վարչական շրջանում`  2,7 հազ. դոլար:

Մեր շատ հայրենակիցներ, ովքեր ժամանակավորապես աշխատում են Ռուսաստանում, հետաքրքրված են ռուսական ռուբլու փոխարժեքով բնակարանների գներով` Ուստի ստորեւ  ներկայացված աղյուսակներում մայրաքաղաքում  բնակարանների միջին շուկայական գները ներկայացվում են ինչպես ազգային արժույթով, այնպես էլ ԱՄՆ դոլարով եւ ռուսական ռուբլով:

Դիտումներ: 419 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: