ՈՒրբաթ, 17.05.2024, 08:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 28 » Երեւանում կմեկնարկի CTS 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
20:40
Երեւանում կմեկնարկի CTS 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
Երեւանում կմեկնարկի CTS 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

Մարտի 1-ին Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կմեկնարկի 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS):

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երեւանի քաղաքապետարանի  զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը եւ Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:

CTS2013 զբոսաշրջության ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը: Ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին եւ խնդիրներին, ինչպես նաեւ ծանոթանալու այս ոլորտում միջազգային գործարար փոխհարաբերությունների զարգացմանը եւ հեռանկարներին:

Ցուցահանդեսը հետապնդում է հետեւյալ կարեւորագույն նպատակները`

- խթանել ներգնա եւ տարածաշրջանային զբոսաշրջությունը` ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով;

- ստեղծել բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման եւ վաճառքի համար;

- խթանել ներքին (մարզային) զբոսաշրջությունը;

- տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին, պաշտոնյաներին եւ մյուս շահագրգիռ կողմերին զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին եւ ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար;

- Հայաստանի բնակչությանը ընձեռնել հնարավորություն արձակուրդները մատչելի եւ որակյալ պլանավորելու համար:

Այս տարվա ցուցահանդեսին ընդհանուր առմամբ կմասնակցեն ավելի քան 75 Կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից, մյուսները` Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից:

Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:

CTS 2013-ի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների եւ շրջանավարտների համար:

Ցուցահանդեսը կազմակերպիչներն են Ճամփորդական գործակալների հայկական միությունը եւ Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Այս տարի ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: CTS 2013-ին աջակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանը, «Մարիոթ Արմենիա» եւ «Անի պլազա» հյուրանոցները, «Էլիտ բաս» տրանսպորտային ընկերությունը, «Ֆայվ Սթարզ Թրավել» զբոսաշրջային ընկերությունը, «Իվենթս Սոլուշնս էնդ Ինսենթիվս» ընկերությունը, «Կիլիկիա» եւ «Ակումբ» ռեստորանները, «Արձագանք» ռադիոկայանը, «Տուրինֆո» ամսագիրը եւ «Սփյուռ» գործարար տեղեկատվական համակարգը:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է:

Դիտումներ: 344 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: